Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի չորս ակտիվիստները ազատազրկման դատապարտվեցին


Ձախից` աջ. Սարգիս Գեւորգյան, Դավիթ Քիրամիջյան, Արտակ Կարապետյան, Տիգրան Առաքելյան
Ձախից` աջ. Սարգիս Գեւորգյան, Դավիթ Քիրամիջյան, Արտակ Կարապետյան, Տիգրան Առաքելյան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր 2-6 տարվա ազատազրկման դատապարտեց Կարապի լճի միջադեպի առնչությամբ մեղադրվող Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստներին:

Դատարանը որոշեց 6 տարվա ազատազրկման դատապարտել անցած տարվա օգոստոսի 9-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանին: Մեղադրող դատախազը, հիշեցնենք, միջնորդել էր Առաքելյանին մեղավոր ճանաչել խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Դատարանը որոշեց Արտակ Կարապետյանը դատապարտվել 3, Դավիթ Քիրամիջյանին եւ Սարգիս Գեւորգյանին` 2 տարի ազատազրկման:

Դատավորը գրեթե անփոփոխ թողեց մեղադրողի միջնորդությունները: Երեք ակտիվիստները` Կարապետյանը, Քիրամիջյանը եւ Գեւորգյանը, ովքեր, ի տարբերություն Տիգրան Առաքելյանի, ժամանակին ստորագրությամբ ազատ էին արձակվել, ազատազրկման վայր կտեղափոխվեն դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամեկտում, եթե Վերաքննիչը չբեկանի այդ որոշումը:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG