Ընդդիմադիր ակտիվիստ, անցած տարվա օգոստոսի 9-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանը այսօր պաշտպանական ճառում իր նկատմամբ քրեական հետապնդումը որակեց «պատվիրված», իսկ մեղադրողի մեղադրական ճառը` «աճպարարություն»:
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը, նախորդ դատական նիստում, հիշեցնենք, միջնորդեց Տիգրան Առաքելյանին մեղավոր ճանաչել խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման:
Տիգրան Առաքելյանը Կարապի լճի շրջակայքում անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի առնչությամբ հարուցված այս գործը որակեց իր նկատմամբ «հաշվեհարդար»` ակնարկելով, թե պատվիրատուն ի սկզբանե եղել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, հետո «պատվիրատուները փոխվել են»:
Նա նաեւ հիշեցրեց իր դեմ նախորդ՝ 2009-ին հարուցված քրեական գործը, երբ ինքը մի քանի ամիս մնաց կալանավորված, հետո ազատ արձակվեց` արդարացվելով հանցակազմի բացակայության հիմքով: Եվ երբ դիմել էր դատարան՝ պահանջելով, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իրենից ներողություն խնդրի ասուլիսներում իր անմեղության կանխավարկածը խախտելու համար, իրեն ձերբակալեցին Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցածի համար. - «Այս քրեական գործը նախորդից տարբերվում է միայն նրանով, որ նախորդում ոչ թե ինձ մեղսագրվել էր քիթ կոտրել, այլ՝ ականջ պոկել: Ավելին, ում ականջը պոկելու մեջ մեղադրվում էի, այս քրեական գործով դատակոչված էր որպես վկա, եւ նա երկու ականջներով ներկայացավ եւ դատարանում ցուցմունքներ տվեց»:
Տիգրան Առաքելյանը «անհերքելի» համարեց, որ սույն գործում «առկա են բազմաթիվ աղավաղված, հորինված, հարմարեցված եւ որոշ դեպքերում նույնիսկ գոյություն չունեցող փաստեր»: Արձագանքելով դեպքի վայրում առանց դնչկալի «31 կիլոմետրանոց ագրեսիվ շան» առկայության մասին մեղադրողի լեզվի սայթաքմանը` Առաքելյանը հակադարձեց, որ միջադեպի պահին այդտեղ որեւէ շուն` «նույնիսկ 31 միլիմետրանոց», չի եղել, իսկ դատախազի վրիպումը որակեց «ավտոմատացված, մեխանիկորեն խեղաթյուրիչ փաստերի վրա մեղադրելու ցանկություն»:
Հիշեցնենք, մեղադրանքը կառուցված է առանց դնչկալի շան վարկածի վրա, որին տերը ման է տվել Տերյան փողոցի շրջակայքում, ոստիկանները դիտողություն են արել, նա ներողություն է խնդրել եւ հեռացել, Կոնգրեսի երիտասարդները մոտեցել են, միջամտել, ագրեսիվ վարք ցուցաբերել, ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառել:
«Քննիչները պատվերի շրջանակներում արել են ամեն ինչ, որպեսզի սույն քրեական գործը հարուցվի շատ հարուստ կամ «չաղլիկ» փաստերի հիման վրա: Քրեական գործում առկա շունն ընդամենը երեւակայության ժանրից է», - հայտարարեց Առաքելյանը:
Տիգրան Առաքելյանը որպես ապացույց, որ շունը ուղղակի հորինվել է «ոստիկանների ապօրինի գործողությունները թաքցնելու համար»` վկայակոչեց դեպքի վայրի վերաբերյալ շան տիրոջ եւ ոստիկանների ցուցմունքների հակասությունները:
Նա նաեւ հայտարարեց, որ ինքը ոստիկանի քիթը չի կոտրել բերման ենթարկելիս, իրեն է ոստիկանը ձեռքերով խեղդելիս եղել, ինչի վկայությունն է վզի 18 սանտիմետրանոց կապտուկը. - «Ինձ իրավունք եմ վերապահում կասկածի տակ դնելու այն, որ ոստիկան Տիգրան Ավետիսյանի քիթը ընդհանրապես կոտրվել է, եւ որ նա ստացել է քթի բազմաբեկոր կոտրվածք՝ առանց տեղաշարժի, ինչպես գրված է տեղեկանքում: Եթե նույնիսկ այդ օրը կոտրվել է նրա քիթը, ապա` ինձ համար անհայտ պայմաններում»:
Ինչպես Տիգրան Առաքելյանը, այնպես էլ նույն գործով անցնող ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Արտակ Կարապետյանը, որոնց համար էլ դատախազը նախորդ նիստում ազատազրկում պահանջեց՝ 2-3.5 տարվա, դատարանին խնդրեցին արդարացնել իրենց:
Նրանց փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւս հայտարարեց, որ մեղադրող կողմի փաստարկները հիմնավորված չեն եւ ոստիկանների «ապօրինի» գործողությունները թաքցնելու նպատակ ունեն:
Դատական նիստին ներկա Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե «գործ ունենք ակնհայտ քաղաքական հետապնդման հետ». - «Ակնհայտ է, որ ՀԱԿ ակտիվիստների ահաբեկման այս պրոցեսը ընդհանրապես միտված է քաղաքացիական հասարակությանն ահաբեկելուն»:
Այս գործով դատավճիռը կհրապարակվի վաղը: