Մատչելիության հղումներ

РУС ENG

Սերվերի սխալ

Ինչ-որ բան այնպես չէ։

Այս հասցեն անմիջապես ուղարկվել է մեր ինտերնետային թիմին։ Ներողություն պատճառված անհարմարության համար։

Please use Search above to see if you can find it elsewhere

site logo site logo

Հուլիսի 14-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Նախօրեին ուշագրավ հայտարարություն է արել ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` ասելով, թե ընդդիմության միավորումը դրական դեր կունենա քաղաքական դաշտի համար։ ՀՀԿ-ականի այս հայտարարությունն իսկապես ուշագրավ է, քանի որ միավորման այս գաղափարն իր մեջ կարծես թե բավական հետաքրքրական մի ծուղակ է պարունակում։ Խնդիրն այն է, որ ներկայումս ընդդիմադիր դաշտը իշխանության համար համեմատաբար անկառավարելի է, քանի որ թեեւ ԲՀԿ միջոցով վերահսկելի է դարձել ընդդիմադիր դաշտի կոնգրեսական մասը, որը անգամ տեքստային առումով լիովին կառավարելի է իշխանության կողմից, այնուհանդերձ` կան տարբեր ընդդիմադիր թե՛ քաղաքական, թե՛, այսպես ասած, ապակուսակցական քաղաքացիական ֆորմատներ, որոնք անկառավարելի են։ Եվ ահա այս առումով ընդդիմության միավորման գաղափարը իշխանության համար հիանալի միջոց է` այդ անկառավարելի հատվածներին, այսպես ասած, «օրենքից դուրս» հռչակելու, երբ մի քանի քաղաքական ուժեր կմիավորվեն եւ իշխանության թեթեւ ձեռքով ու աջակցությամբ կներկայացվեն որպես միասնական ընդդիմություն, միավորված ընդդիմություն, իրական արմատական ընդդիմություն, իսկ դրանից դուրս մնացած անվերահսկելի մասը պարզապես կհայտարարվի «պերսոնա նոն գրատա»` կամ կեղծ ընդդիմություն, կամ իշխանության պատվերով գործող ընդդիմություն»։

«Հրապարակ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Պարոն Սահակյան, հնարավո՞ր եք համարում, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն միասնական թեկնածուով հանդես գան»։ Պատասխան. - «Ես կարծում եմ, որ ինչքան միավորվեն, մենք ավելի նորմալ իրադարձությունների ականատես կլինենք»։ Հարց. - «Ի՞նչ նկատի ունեք «նորմալ իրադարձություն» ասելով»։ Պատասխան. - «Եթե ասում եմ` միասնական թեկնածու, նկատի ունեմ, որ ընդունելի է»։ Հարց. - «Բա որ երեք ուժերը միավորվեն ու մեկ թեկնածուով հաղթեն Սերժ Սարգսյանին... Նման մտավախություն չկա՞»։ Պատասխան. - «Իհարկե, մենք էդպիսի բան չենք պատկերացնում, մանավանդ չգիտենք` թեկնածուներն ովքեր են, բայց ազատ մրցակցության պայմաններում այն քաղաքական որակներին էլ կհասնենք, որ պարտվողները շնորհավորում են հաղթողին»։ Հարց. - «Ամեն դեպքում, Դուք պատկերացնում եք, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի դեմ դուրս կգա ու կհայտարարի, որ չի սատարելու»։ Պատասխան. - «Շատ դժվար է ասել, ինչո՞ւ եք մտածում, որ որեւէ մեկը եթե թեկնածու է առաջադրում, Սերժ Սարգսյանի դեմ է ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ իր հնարավորությունների սահմաններում փորձում է կյանքում իրագործել իր ծրագրերը։ Դրանից տխրելու, նեղանալու կամ ոգեւորվելու խնդիր չեմ տեսնում»։

«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Ինչպես եւ սպասվում էր, երեկ տապալվեց «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու` Հայ ազգային կոնգրեսի կամ այդպես ներկայացվող նախաձեռնությունը։ Անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն` դրա տակ ստորագրեց ընդամենը 21 պատգամավոր։ [...] Պարզվեց այն, ինչ առանց այդ ստորագրահավաքի էլ ակնհայտ էր։ Խնդիրը, սակայն, տվյալ դեպքում ԲՀԿ-ն չէ, այլ ՀԱԿ-ը, ավելի ճիշտ` այն ջանասիրությունը, որով վերջինս նետվում է ԲՀԿ-ի գիրկը։ Անցած տարվա աշնանից մեկնարկած «քաղաքագիտական վերլուծությունից» հետո ԲՀԿ-ականները առանձնապես տոգորված չեն ՀԱԿ-ից իրենց ուղղված հաճոյախոսություններին պատասխանելու հարցում եւ լավագույն դեպքում արձագանքում են սառը անտարբերությամբ։ Զավեշտը հասել է այնտեղ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, իրենք են հաշվում ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի շահերը, ինքնաբուխ լծվում են այդ շահերի սպասարկման գործին` առանց գոնե երեւացող փոխադարձության»։

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Սեպտեմբերի 9-ին Գյումրիում քաղաքապետի ընտրություն է տեղի ունենալու։ Եվ արդեն մի տեւական շրջան է, ինչ մամուլում շրջանառվում են հնարավոր տարբեր թեկնածուների անուններ։ [...] Օրերս այդ հարցին անդրադարձել էր հենց Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղարը, նշելով, թե գործող քաղաքապետը բազմիցս ասել է, որ առաջադրվելու է։ Իսկ եթե ՀՀԿ-ն որոշի, որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրում իր թեկնածությունը, ի՞նչ պետք է անեն հարցին մամուլի քարտուղարը պատասխանել է. - «Գյումրիի քաղաքապետը երբեք կուսակցական որոշումներով չի առաջնորդվել»: Խիստ ինքնատիպ մոտեցում է, մանավանդ եթե նկատի առնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ամեն ինչից զատ, նաեւ ՀՀԿ խորհրդի, այսինքն՝ ղեկավար կազմի անդամ է։ Ավելին՝ Վարդան Ղուկասյանը կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է։ Եվ նման պայմաններում առնվազն տարօրինակ, եթե ոչ զավեշտական է հնչում «երբեք կուսակցական որոշումներով չառաջնորդվելու» մասին հայտարարությունը»։

«Առավոտ»-ը «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-Հայաստան կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարի հետ զրույցում հետաքրքրվել է` արդյոք այն, ինչ այժմ կատարվում է «Սիվիլիթաս»-ի հետ, մտահոգո՞ւմ է իրեն` «հաշվի առնելով այն, որ հաջորդը կարող է լինել նաեւ իր ղեկավարած կազմակերպությունը կամ ոլորտի այլ ներկայացուցիչ»։ Պարոն Սարդարը այսպես է պատասխանել. - «Իհարկե, մտահոգում է։ Ընդհանրապես քաղաքացիական հասարակության ներսում կատարվող բոլոր խնդիրները մեզ` որպես կազմակերպության, մտահոգում են։ Մեկ կամ մյուս կազմակերպության նկատմամբ իրականացվող անարդար գործառույթները եւ մոտեցումները մեզ համար չափանիշ եւ ցուցանիշ են` հասկանալու, թե ոլորտը ինչ դժվարությունների առաջ կարող է կանգնել»։

please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG