Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում` «Սեւանա լճի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները։ Այդ մասին ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի երեկ տարածած հաղորդագրությունում։
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում կատարված լրացումներով նախատեսվում է տարվա ընթացքում Սեւանից լրացուցիչ բաց թողնել 150 միլիոն խորանարդ մետր ջուր։ Բնապահպանները բողոքում են, որ խորհրդարանը այդ փոփոխությունը ընդունել է առանց իրենց հետ քննարկումների: