«Ժամանակ»-ի խմբագիրը հարցնում է. - «Իսկ ինչի՞ մաս է կազմում Գագիկ Ծառուկյանը։ Եթե նա իշխանության մաս չէ, ապա ստացվում է, որ Հայաստանը ամենեւին էլ բռնատիրություն կամ ամբողջատիրություն չէ, քանի որ Հայաստանում հնարավոր չէ լինել միլիարդատեր եւ չլինել իշխանության մաս։ Չէ՞ որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսը որեւէ կերպ չի տուժել, չի խլվել, նա չի անցել ընդհատակ։ Եթե լուրջ, ապա, իհարկե, հարցն ամենեւին դա չէ, առավել եւս, ի գիտություն Կոնգրեսի, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամ է։ Հասարակությանը համոզել, թե Ծառուկյանն օլիգարխ չէ, դա Կոնգրեսի խնդիրն է` իհարկե։ Նաեւ բնական է, որ չկարողանալով լուծել հանրօգուտ որեւէ այլ համակարգային խնդիր` Կոնգրեսը, բնականաբար, պետք է զբաղվի հանրությանը համոզելու խնդրով` թե կարողացել է գոնե Ծառուկյանին կտրել իշխանությունից եւ օլիգարխից վերածել ժողովրդավարության ազատամարտիկի։ Այստեղ հարցն ընդամենը քաղաքականության որակն է, քաղաքական դաշտի որակը, հասարակության հետ հարաբերության որակը»:
«Առավոտ»-ի հետ զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Լրագրողը հարցնում է. - «Ինչո՞վ կբացատրեք առաջին նախագահի նպատակաուղղված դրական վերաբերմունքը ԲՀԿ-ին, ինչի ապացույցներից մեկն էլ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում նրա հնչեցրած գնահատականներն էին»: Պատասխան. - «ԲՀԿ-ին գովում են բոլորը, ինչո՞ւ եք կենտրոնանում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածների վրա: Այդ գովեստները, կարծում եմ, պայմանավորված են երկրի քաղաքացիների շահերից բխող ԲՀԿ-ի ցանկություններով, գործողություններով, համոզմունքների մեջ տեղավորվող գործունեությամբ, հաստատուն եւ կանխատեսելի քաղաքական քայլերով, թիմով, առաջնորդով, աշխատանքի արդյունավետությամբ… Ինչ մնում է առաջին նախագահին՝ մարդիկ փոխում են իրենց կարծիքները, մարդը փոխել է իր կարծիքը: Կարծում եմ՝ ճիշտ է այն ձեւակերպումը, որն անընդմեջ արտահայտում ենք՝ ավելի լավ է մենք ոչինչ չասենք եւ անենք, ու մեր աշխատանքը հանրության եւ քաղաքական գործիչների մոտ կբերի մեր գործունեության վերաբերյալ ձեւակերպման: Որ մարդիկ մեզ գովում են՝ դրանով պայմանավորել ինչ-որ համագործակցություն, ճիշտ չէ»:
«Հրապարակ»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Առանց մյուս ընդդիմադիր ուժերի ՀԱԿ-ին կհաջողվի՞ իրականացնել իշխանափոխություն»: Պատասխան. - «Մենք համոզվեցինք, որ ավտորիտար երկրներում ինչքան էլ որ ժողովուրդը քո հետեւից գնա, ինչքան էլ որ դու շատ քվեներ ապահովես, դա իշխանությունը թույլ չի տա եւ փորձած մեթոդներով քեզ կվերագրի այն տոկոսները, որը վերագրեց ընդդիմությանը: Սա ակնառու փաստ է, եւ իշխանական մեքենան ձեւը գտել է: Ժողովրդին պահում է ծայրահեղ աղքատության մեջ: Ընտրությունների նախօրյակին չնչին գումարներ բաժանելով՝ քվեներ կկորզի, ինչպես նաեւ կօգտագործի Հայաստանից բացակայող մարդկանց քվեները… Դրա համար մեկ քաղաքական ուժը բավարար չէ, համաժողովրդական ընդվզում է պետք, որպեսզի հնարավոր լինի ազատվել ռեժիմից, այդ պատճառով համագործակցությունը պետք է ողջունելի լինի»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը հարցնում է. - «Արմեն Ռուստամյանը չի բացառել, որ այդ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում Դաշնակցությունը կարող է պաշտպանել ընդդիմադիր («ոչ իշխանական») ուժերի «միասնական թեկնածուին»։ Պատասխան. - «Նախագահական ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն՝ մենք նախագահական ընտրությունները դիտում ենք ամբողջական իշխանափոխության համատեքստում, եւ եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ (իսկ այդ պլատֆորմի առանցքը, կրկնում եմ, ամբողջական իշխանափոխություն ենթադրող սահմանադրական փոփոխությունների ընդունումն է), հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը։ Խոսքը ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի կամ այլ քաղաքական կուսակցության ներկայացուցչին միասնական թեկնածու առաջադրելու մասին չէ. շատ հնարավոր է, որ այդ թեկնածուն որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չլինի… Ոչ կուսակցական կամ այլ քաղաքական ուժերի շրջանակից դուրս թեկնածուի շուրջ համախմբման հնարավորություն, այո, տեսնում ենք»։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - «Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան»-ի համար սեպտեմբերի 9-ին կայանալիք «հայրաքաղաք» Գյումրիի քաղաքապետի ընտրությունը թերեւս ամենալուրջ փորձությունն է գալիք նախագահական ընտրություններից առաջ: Այն, որ Հայաստանի երկրորդ քաղաքի ղեկավարի աթոռի համար պայքարը լինելու է առավել, քան թեժ, կասկածից դուրս է` հատկապես հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Գյումրիից Հանրապետականի ստացած քվեները անհամեմատ քիչ էին, քան «Բարգավաճ Հայաստան»-ինը: Եվ հիմա Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անելու է վերականգնելու համար իր դիրքերը եւ ցույց տալու, որ ԱԺ վերջին ընտրությունների արդյունքներն ընդամենը Վարդան Ղուկասյանի վատ աշխատանքի պատճառով էին, եւ ոչ ամենեւին` ՀՀԿ ցածր վարկանիշի: Իսկ դրա համար նախ ՀՀԿ-ն պետք է ձերբազատվի Վարդան Ղուկասյանից, որը, թարսի նման, ոչ մի կերպ չի ուզում լքել քաղաքապետի պաշտոնը»: