Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոստովանեց, որ տարիների ընթացքում մի քանի անգամվա անհաջող փորձերից հետո, երբ արդեն նույնիսկ սկսվել էին «Տուրանդոտի» փորձերը, այդուհանդերձ չէր հաջողվել կատարել օպերան Երեւանում:
Մենակատարները, երգչախումբը եւ նվագախումբը միասին փորձերը սկսել են ընդամենրը 8 օր առաջ: Թոփչյանը նշեց, որ մտավախություն ուներ արքայադուստր Տուրանդոտի դերերգը կատարողի համար, սակայն գտավ սոպրանո Սիրանուշ Գասպարյանին:
«Երբ լսեցի նրան, ասացի, թե Տուրանդոտի ձայն ունես, բայց կվախենամ քեզ էդպիսի բան ասեմ, որովհետեւ շատ երիտասարդ ես: Չգիտեմ ինքը ինչ հասկացավ դրանից, գնաց սկսեց Տուրանդոտը սովորել, հետո եկավ սկսեց երգել, հասկացա, որ ոչ թե Տուրանդոտ է, այլ շատ Տուրանդոտ է: Ավելի շատ շփվելով հասկացա, որ ինքը ի ծնե ունի այդ ձայնը», - ասաց Էդուարդ Թոփչյանը:
Կալաֆի դերը եւս խնդիրներ է առաջացրել, քանի որ Արա Ավանյանը, ով պետք է կատարեր այն, որոշակի խնդիրների պատճառով հանդես չի գա:
Փոխարենը հանդես կգա հարավկորեացի տենոր Էնրիկո Լին, ում ընտրել են չորս օր առաջ 45 մենակատարների շարքից:
Մենակատարներից մյուսը Ռիչարդ Մադլենյանն է Թիմուրի դերում:
«Շատ երկար մտածել եմ՝ արդյո՞ք պատրաստ եմ, թե ոչ սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու: Սա իմ առաջին լուրջ փորձն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մադլեյնաը:
«Տուրանդոտը» կատարելու են այնպես, ինչպես գրել է Ջակոմո Պուչինին, եւ ավարտել նրա աշակերտ Ֆրանկո Ալֆանոն՝ 3 գործողությամբ: