«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, ըստ որի ԲՀԿ-ն կոալիցիոն կառավարության ձեւավորմանը չի մասնակցի, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Հրայր Կարապետյանի համար սպասելի էր: Այս մասին նա հայտարարեց հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը:
Ի դեպ, դաշնակցական գործիչը լրագրողներից իմացավ այդ լուրը:
«Եթե ԲՀԿ-ն նախընտրական շրջանը տանում էր որպես` կարելի է ասել ընդդիմադիր ուժ իր դիրքորոշումներով` սոցիալական, տնտեսական հարցերում, նաեւ հարկային քաղաքականության եւ շատ այլ հարցերում, ինչո՞ւ չէ` սպասելի էր նաեւ հարցերի լուծման այսպիսի հանգույց», - ասաց Կարապետյանը:
Կարապետյանը նշում է, որ ԲՀԿ-ի նման որոշումը կազդի հետագա քաղաքական գործընթացների, այդ թվում եւ նախագահական ընտրությունների վրա: Դաշնակցական գործիչը առայժմ երկու տարբերակ է մատնանշում, թե նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն ինչպիսի ձեւաչափով մասնակցություն կունենա:
«Կա երկու տարբերակ` չլինել կոալիցիայում, պաշտպանել գործող նախագահին, եւ մյուս տարբերակը` չլինել կոալիցիայում եւ չպաշտպանել գործող նախագահին: Հիմա կախված է նրանից, թե որ տարբերակը կընտրի ԲՀԿ-ն, դրանից էլ կախված է ներքին քաղաքական զարգացումների մի մասի հետագա ընթացքը եւ ինչու չէ, թե նաեւ մյուս ընդդիմադիր կուսակցությունները ինչպես կհամագործակցեն ԲՀԿ-ի հետ: Այլ բան է համագործակցությունը մի կուսակցության հետ, որը երկրորդ տեղում է խորհրդարանում եւ ընդդիմություն է փաստորեն, այլ բան է, եթե կոալիցիայի անդամ է: Բնականաբար, սա իր շտկումները կմտցնի հետագա քաղաքական փոխհարաբերություններում», - ասաց Կարապետյանը:
Կարապետյանը դեռեւս վաղ է համարում ասել, թե ՀՅԴ-ն ինչպիսի համագործակցություն կձեւավորվի ԲՀԿ-ի հետ: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` նա նշեց, որ ԲՀԿ-ից առնետավազք կլինի դեպի իշխող Հանրապետական: