2011 թվականին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող էին ճանաչվել Ադրբեջանը ներկայացնող Էլդարն ու Նիկկին՝ <<Running Scared>> կատարումով: Այս տարի՝ 2012-ին, 57-րդ մրցույթը անց է կացվում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
«Եվրատեսիլ» երգի մրցույթն իր պատմության մեջ առաջին անգամ է անցկացվում Ադրբեջանում:
Այս տարի մրցույթի կարգախոսն է ՝ Light your fire (Վառիր քո կրակը): Հենց այս բառերով ադրբեջանցի հաղորդավարները՝ Նարգիզը, Էլդարը եւ Լեյլան, բացեցին մրցույթը: Իդեպ, համերգը վարում էին երեք լեզուներով՝ անգլերեն, ադրբեջաներեն եւ ֆրանսերեն:
Երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 24-ին: Մրցույթին կմասնակցեն 18 երկրներ, որոնցից 10-ը կմիանան առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 մասնակից երկրներին եւ մեծ հնգյակի երկրների հետ կմասնակցեն Եվրատեսիլի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա մայիսի 26-ին:
Եզրափակչում արդեն տեղ են գտել մեծ հնգյակի մասնակից երկրները՝ Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա: Մրցույթի համահիմնադիր ու հովանավոր այս երկրները, ըստ մրցույթի կանոնների, անկախ ամեն ինչից անցնում են եզրափակիչ փուլ: Մրցույթին կմասնակցի նաեւ ադրբեջանցի կատարողը, որը նույնպես միանգամից եզրափակչում կներկայանա, որպես անցած տարի հաղթող երկրի ներկայացուցիչ:
Այս տարի քվեարկության կարգը փոփոխության է ենթարկվել. հեռուստադիտողները քվեարկում են անմիջապես բոլոր երգերի ավարտից հետո, եւ ոչ կատարումների ընթացքում: Հեռուստադիտողի քվեարկությունից բացի, քվեարկում է նաեւ ժյուրին:
Հիշեցնենք, որ այս տարի մեր երկիը հրաժարվել է մրցույցի մասնակցությունից, իսկ Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը չի հեռարձակում: