Մատչելիության հղումներ

Հունիսի 14-ին դատարանը կքննի Զոլյանի հայցը


Հունիսի 14-ին Երեւանի Կենտրոն համայնքի ընդանուր իրավասության դատարանում կվիճարկվի Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին ռեկտորի պաշտոնից ազատելու Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշումը: Սա Զոլյանի երրորդ հայցադիմուն է:

Հրաժարվելով պատասխանել Զոլյան-Աշոտյան թեմայով որեւէ հարցի` Կրթության եւ գիտության նախարարը պարբերաբար նշել է, թե դատարանը կորոշի` ով է մեղավոր եւ ով անմեղ: Զոլյանն էլ նշում է, որ Աշոտյանը «սարսափում է դատարան մտնելու մտքից»:

Զոլյանի առաջին հայցադիմումը վերաբերում նախարարի կողմից իրեն արված խիստ նկատողությանը, վարչական դատարանից ստացված պատասխանը Զոլյանին թույլ է տալիս ենթադրել, որ դա վարչական դատարանի գործը չէ:

Գոյություն չունեցող մասնագիտություններով դիպլոմների, ինչպես նաեւ նախարարության ստուգումների ու խախտումների հայտնաբերմանը վերաբերվող երկրորդ հայցադիմումը դատարանի կողմից մերժվել է լիազորություններ չունեցող անձի կողմից հայցադիմումը ստորագրված լինելու փաստով:

Աշոտյանի հասցեին ուղղված մի շարք պիտակավորումներից զատ, Զոլյանն անդրադարձավ նաեւ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին. - «Ժամանակավոր պաշտոնակատարը ուղղակի բանալիներ է իր մոտ պահում, որ հանկարծ դահլիճը չբացեն: Իսկ ցանկացած հարցով` ամենամանր հարցով անմիջապես զեկուցում է նախարարին»:

Գայանե Գասպարյանը հրաժարվեց երեւէ մեկնաբանությունից:

Լեզվաբանական համալսարանի 5 դասախոսներ աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել: Նրանք նշել են, որ իրենց ընդվզումն անօրինականության շարունակվող շղթայի ու դրան նպաստողների դեմ է:

Զոլյանն ասաց նաեւ, որ ինքն արդեն ազատում է ռեկտորի աշխատասենյակը. - «Այսօր ես ի վիճակի չեմ կատարել ռեկտորի պարտականությունները, որովհետեւ նախ եւ առաջ համալսարան չկա: Համալսարանում ոստիկանական, զորանոցային ռեժին է սահմանված: Եթե չկա համալսարան, իմ այնտեղ մնալը անիմաստ է… Նախարարին թվում էր, թե ես պահակ եմ, ոչ թե ռեկտոր»:

Բուհի մի խումբ ուսանողներ դեռ շարունակում են իրենց բողոքի ակցիաներն ի պաշտպանություն Զոլյանի:

please wait

No media source currently available

0:00 0:05:48 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG