Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը «ծրագրերի համար» է քվեարկել


Ռոբերտ Քոչարյան, արխիվային լուսանկար
Ռոբերտ Քոչարյան, արխիվային լուսանկար
Երեւանի թիվ 7/03 ընտրատեղամասում կեսօրից հետո տիկնոջ հետ` երկու թոռնիկների ուղեկցությամբ, քվեարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հաշվի առնելով, որ իր վերջին հարցազրույցում դժգոհել էր գործող իշխանություններից, արդյո՞ք դա նշանակում է, որ այսօր քվեարկեց ընդդիմության օգտին, Քոչարյանը հայտարարեց. - «Ափսոս իրավունք չունեմ ասելու, թե չէ կասեի։ Էսպես ասենք` ծրագրերի համար եմ քվեարկել»։

Մյուս հարցին, թե իր կարծիքով` կհաղթի ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանությունը, երկրորդ նախագահը արձագանքեց. - «Նոստրադամուս չեմ, սպասենք մի քիչ»։

Իսկ հարցին` պե՞տք է արդյոք սպասել իր վերադարձին ակտիվ քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանը ծիծաղելով պատասխանեց. - «Ուզո՞ւմ եք»։

Ճշտող հարցին` արդյոք վերջնական որոշում այդ կապակցությամբ չունի՞, նախկին նախագահը արձագանքեց. - «Չունեմ»։

«Այսինքն, կարող ենք չբացառել, որ 2013-ին ձեզ կտեսնենք որպես նախագահի թեկնածու», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցադրմանն էլ Քոչարյանը հակադարձեց. - «Չէ, արի էդ թեմայից չխոսենք ընդհանրապես»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG