«2004 թվականին կառավարությունը ընդունել է մի որոշում, ըստ որի պետական կարիքների անվան տակ քաղաքացիների սեփականությունը պետք է օտարվեր: Այս անօրինական գործողություններ արդյունքում մենք զրկվել ենք ոչ միայն մեր բնակարաններից, այլեւ մեր ընտրական իրավունքից», - նշում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ, Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը:
Բաղդասարյանը ընտական իրավունքից զրկված են եղել նաեւ 2008 թվականի նախագահական ընտրություններին:
Սեդրակ Բաղդասարյանը նշեց, որ իրեն եւ իր կնոջը միակողմանի գրանցումից հանել են, թեեւ իրենք երբեւէ դիմում չեն ներկայացրել այս հարցով: Նրանց անձնագրերի մեջ առ այսօր կնիքը կա, որ իրենք գրանցված են Բուզանդ 25 բնակարան 16 հասցեում:
«Մարդիկ այսօր 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ են, իսկ Սահմանադրությունը ընտրական իրավունք ունենալու այլ պահանջ չի դնում», - նշեց իրավաբան Արթուր Գրիգորյանն եւ հավելեց, որ մեկ ամիս առաջ դիմել են դատարան` քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու պահանջով:
Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին անգամ չի զրկվում իր ընտարկան իրավունքից: Նա ներառվում է ընտրողներ լրացուցիչ ցուցակում: Համաձայն մարդու իրավունքների կոմիտեի որոշման, քաղաքացիություն ունեցող 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ ունի ընտրելու իրավունք:
«Քանի որ առաջին ատյանի դատարանի որոշումն ապրիլի 25-ին ենք ստացել եւ բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան, որից առ այսօր արձագանք չկա, պատրաստվում ենք հետ կանչել մեր բողոքը», - նշում է Գրիգորյանը` պատճառաբանելով. - «Միամիտ արտահայտություն կլինի ասել, որ վաղվա դրությամբ իրենց ընտրական իրավունքը վերականգնված կլինի: Մենք պատրաստվում ենք հետ կանչել բողոքը եւ դիմել Մարդու իրավունքների կոմիտե, որպեսզի միջազգային մակարդակով հերթական քննությունը սկսվի»: