Տարիներ առաջ մայրաքաղաքում գործող ծաղկի սրահներից մեկը` որը նաեւ հարսանյաց հանդեսներ էր կազմակերպում, մայիս ամսին հարսի զգեստներն անվճար էր տրամադրում: Այս քայլով սրահը փորձում էր ոգեւորել զույգերին ազատվել մայիսին չամուսնանալու մտքից: Սրահի մենեջեր Ծովինար Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միայն 2 զույգ արձագանքեց իրենց ակցիային:
«Մարդիկ դեռ հավատում են, որ մայիսն ամուսնանալ չի կարելի: Մեզ չի հաջողվում կոտրել այդ ստերիոտիպը», - ասում է Ծովինարը:
Հենց մայիսն է որոշել ամուսնանալ նաեւ 23-ամյա Լիլիթ Սլոյանը: Ծնողները հուշել են, որ մայիսին ամուսնանալու առումով որոշ մտավախություններ ունեն, բայց երիտասարդ զույգի համար դա խնդիր չէր:
Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վարդան քահանա Մկրտչյանին զարմացնում է այն փաստը, որ թեեւ եկեղեցական օրացույցներում գրված է, որ Մեծ պահքի շրջանում պսակադրություն չի կարելի կատարել, ամուսնություններ, այդուհանդերձ, գրանցվում են, իսկ մայիսին խուսափում են ամուսնանալ:
Ըստ Տեր Վարդան քահանա Մկրտչյանի` ծիծաղելի է, երբ մարդիկ առաջնորդվում են մայիս-վայիս բառախաղով:
«Նույն ձեւով մենք էլ կարող ենք ասել, ապրիլ-չապրիլ: Կարող ենք ասել, որ ապրիլին ամուսնացողները երկար չեն ապրի, բայց սա անհեթեթություն է», - նշեց քահանան ու հավելեց, որ հայ առաքելական եկեղեցին չի արգելում մայիսյան պսակադրությունները:
Հոգեբան Աննա Բադալյանն ասում, է որ սա ոչնչով չբացատրվող սովորություն է եւ ոչ թե ավանդույթ: