Հայաստանի անկախության առաջին տարիներին տոնը չեղյալ համարվեց: Հիմա վերականգնվել է եւ կոչվում է Աշխատանքի օր:
Փաստաբան Աշոտ Սաֆարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ այսօր Հայաստանում, ցավոք, ամեն քայլափոխին խախտվում են աշխատավորների իրավունքները` սկսած աշխտավարձերի ուշացումից մինչեւ արտադրական տրավմաների դեպքում գործատուի կողմից փոխհատուցման չվճարումը:
Աշոտ Սաֆարյանը որպես վառ ապացույց նշում է Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի նեւրոլոգի օրինակը. - «Նա աշխատանքի դռան առաջ, սառույցի վրա սայթաքում է եւ ծանր վնասվածք է ստանում եւ կորցնում է աշխատունակության 90 տոկոսից ավելին: Նույն հանձնաժողովը, որտեղ նա աշխատում էր, նրան ուշադրության չարժանացրեց, կարգավիճակը չփոխեց, իսկ նրան հասնում է իր աշխատավարձի 90 տոկոսի չափով նպաստ ամսական»:
Անդրադառնալով ամենատարածված վեճերին` փաստաբանը նշում է, որ դրանք կապված են աշխատանքից ապօրինի հեռացման, անհիմն կրճատումների եւ աշխատանքային պայմանգրերի հետ, հատպակես 2004 թվականին աշխատանքային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններից հետո:
«Մենք ունենք ձեռնարկություններ, հիմնարկություններ, կազմակերպություններ, որտեղ աշխատողներն ունեցել են նախկին աշխատանքային օրենսգրքով կարգավորվող` անժամկետ պայմանագիր: Երբ 2004-ից օրենսդրությունը փոխվեց, շատ հաճախ գործատուն ստիպում է աշխատողին, որ արի դու իմ հետ պայմանագիր կնքի, որովհետեւ ներկա օրենսդրությունը պայմանագիր է պահանջում, բայց պետք է ժամկետ գրենք: Փաստորեն, աշխատողը չիմանալով վտանգի տակ է դնում իր աշխատանքային հետագա գործունեությունը: Ժամկետը լրանալուց հետո, գործատուն իրավասու է նրան ազատել աշխատանքից, իսկ մենք ունենք նաեւ անժամկետ պայմանագրի ձեւ», - ասում է փաստաբանը:
Այսօր աշխատանքային իրավունքների ոտնահարման հետ կապված ամենախոցելի խմբերից մեկը երիտասարդներն են: Փաստաբանը սա կապում է օրենքների եւ սեփական իրավունքների չիմացության հետ:
Նարինեն ծնունդով Գյումրիից է, սակայն, բարձրագույն կրթություն ստանալով Երեւանում, փորձում է այստեղ աշխատանք գտնել: Խանութներից մեկում առաջարկեցին վաճառողուհու աշխատանք, սակայն` սկզբնական շրջանում չվարձատրվող պրակտիկանտի կարգավիճակով, որը մի քանի ամիս տեւեց:
Նարինեն այլ ելք չուներ, քան հրաժարվել պրակտիկայից, քանի որ երկար անվճար աշխատել չէր պատրաստվում, հատկապես որ մինչ այդ արդեն ուներ խանութում աշխատելու փորձ:
Աշոտ Սաֆարյանը նշում է, որ այստեղ աղջկա իրավունքները ոտնահարվել են մի քանի կետով. - «Ուսանողին անվճար վերցնել չի կարելի, գործատուն մաքսիմում կարող է նշանակել աշխատանքային փորձաշրջան, այն էլ` վճարովի»:
Փաստաբանը խորհուրդ է տալիս աշխատանքի ընդունվելուց առաջ անպայման ուշադրություն դարձրել կնքվող պայմանագրին ու պայմանագրում ներառված բոլոր կետերին: Առանց պայմանագիր կնքելու աշխատանքի չանցնել եւ ուշադիր կարդալ սեփական պարտավորությունների մասը: