Մատչելիության հղումներ

Հայաստանում սկսել են վերամշակել աղբը


Հայաստանում սկսել են վերամշակել աղբը
please wait

No media source currently available

0:00 0:06:10 0:00

Հայաստանում սկսել են վերամշակել աղբը

«Քլինլենդ» ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին:

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց: 2010 թվականից, սակայն, վերամշակման շնորհիվ ծաղիկները երկրորդ կյանք են ստանում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ տարեցտարի կամավորների թիվն ավելանում է, միանում են շատ երիտասարդներ եւ դպրոցականներ:

Երիտասարդ սկաուտներն արդեն 3-րդ տարին են մասնակցում միջոցառմանը. - «Առանձնացնում ենք ծաղիկների թերթիկներ, հետո չորացնելու են դրանք եւ օգտագործելու են թղթի վերամշակման ժամանակ, իսկ ցողունները աղալու են եւ օգտագործեն գյուղատնտեսության մեջ` որպես հումուս»:

«Քլինլենդ» ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին: Այն Հայաստանում առաջին է, որ տեսակավորվում է աղբը, իսկ օգտահանված նյութերը` վերամշակում: Ընկերության հանրային կապերի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի խոսքերով, Գյումրիում եւ Վանաձորում գործող աղբի տեսակավորման գործարանների աշխատանքը հիմա ժամանակավոր դադարեցված է, քանի որ չկա բավականաչափ աղբ: «Աշխատում է միայն Երեւանի վերամշակման գործարանը»:

«Մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր ընտանիքում աղբը տեսակավորվի. սննդայինը մի հատվածում, ապակին մյուս հատվածում, պոլիէթիլենային թաղանթը եւ շշերը մեկ այլ հատվածում: Սա երկար ժամանակ է պահանջում», - ասաց Աստղիկ Ավետիսյանը եւ հավելեց, որ արդեն սկսել են աշխատանքներ դպրոցականների հետ:

Այս պահին ընկերության գործարաններում վերամշակում են պոլիէթիլենը եւ պլաստիկ շշերը, շուտով վերամշակելու են նաեւ թուղթը: Գործարանի գլխավոր տնօրենի օգնական Հովսեփ Ափոզյանը նշեց, որ գործարան մտնում է միայն անհրաժեշտ աղբի տեսակները` պոլիէթիլեն, պլաստիկ շշեր, տարաներ:
XS
SM
MD
LG