Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված` վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել:
«Անշուշտ, այս բացասական երեւույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, եւ ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարեւորագույն խնդիրն է չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն ու ապահովել ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ թեեւ գործող օրենսդրությունը թույլ է տալիս հավուր պատշաճի կանխել կամ բացահայտել այս հանցագործությունը եւ պատժել այն կատարած անձանց, սակայն խնդրի կարեւորությունից ելնելով եւ օրենքի պահանջների առավել արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է օբյեկտիվորեն սեղմ ժամկետներում ձեռնարկել իրավիճակից թելադրվող լրացուցիչ միջոցներ:
Նախագահի համոզմամբ, առկա իրավական կարգավորումների շրջանակներում իրավասու մարմինների գործունեության առաջնայնություններից մեկը պետք է լինի ընտրակաշառք ստացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը այն դեպքերում, երբ նրանք իրավապահ մարմիններին կամովին հայտնել են այդպիսի փաստերի մասին եւ աջակցել հանցագործության բացահայտմանը:
Սերժ Սարգսյանի խոսքով, նման երաշխիքի պայմաններում մեկ անգամ սխալված քաղաքացին հնարավորություն կստանա աջակցել «ընտրակաշառքի» դեմ պայքարի գործընթացին՝ դրանով իսկ զերծ մնալով անխուսափելի պատժից: