Մատչելիության հղումներ

Նախընտրական հիմնադրամի մեծությամբ «Ժառանգությունը» զիջում է միայն ՀՀԿ-ին


Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներ մուծված գումարները՝ համեմատական գրաֆիկով
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներ մուծված գումարները՝ համեմատական գրաֆիկով
Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին 10 օրերին ամենամեծ ֆինանսական միջոցները ծախսել է իշխող Հանրապետական կուսակցությունը։

«Հայաստանի հանրապետական կուսակցություն․ մուտքերի չափը՝ 77 միլիոն 876 հազար 780 դրամ, կատարված ծախսերը՝ 50 միլիոն 5 հազար 325 հազար դրամ, պայմանագրային պարտավորություններն են՝ 32 միլիոն 941 հազար 119 դրամ», - Վերստուգիչ ծառայության տվյալներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Հիմնադրամում ներդրված գումարի մեծությամբ հաջորդը «Ժառանգություն» կուսակցությունն է։ Սմբատյանի ներկայացմամբ․ - «Մուծումների չափը՝ 72 միլիոն 797 հազար 400 դրամ։ Ծախսված գումարի չափը՝ 35 միլիոն»։

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանի» ծախսերն, ըստ պաշտոնական տվյալների, հավասար են «Ժառանգության» կատարած ծախսերին, բայց մուծումների առումով ԲՀԿ-ն զիջում է․ - «Մուծումների չափը՝ 54 միլիոն դրամ, կատարած ծախսի չափը՝ 35 միլիոն դրամ, պայմանագրային պարտավորությունները՝ 43 միլիոն 944 հազար դրամ»։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի` Դաշնակցության նախընտրական հիմնադրամի մուծումները «Բարգավաճ Հայաստանի» հիմնադրամում եղածի կեսից էլ քիչ են․ - «Մուծումների ընդհանուր չափը՝ 23 միլիոն 148 հազար դրամ, ապրանքների եւ ծառայությունների համար կատարված ծախսը՝ 20 միլիոն 183 հազար 860 դրամ»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Դաշնակցությունը ավելի շատ գումար է ծախսել, քան «Օրինաց երկիրը»․ - «Մուծումների չափը՝ 22 միլիոն 613 հազար 400 դրամ, ծախսը՝ 16 միլիոն 918 հազար դրամ, պայմանագրային պարտավորությունը՝ 68 միլիոն»։

Հայ ազգային կոնգրեսի ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկանքի համաձայն ընդդիմադիր Կոնգրեսը իշխող Հանրապետականին զիջում է մոտ 20 անգամ․ - «Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք․ մուծումների չափը 4 միլիոն 599 հազար դրամ, հայտարարագրման ենթարկած ծախսերի ընդհանուր չափը՝ 3 միլիոն 480 հազար դրամ, մնացորդը՝ 1 միլիոն 111 հազար դրամ, պայմանագրային պարտավորությունները՝ 1 միլիոն 430 հազար դրամ»։

Ներկայացնենք ընտրապայքարի մեջ մտած եւս երեք կուսակցությունների ֆինանսական հաշվետվության վերաբերյալ տեղեկություններ. - «Միավորված հայեր» կուսակցություն․ մուտք՝ 490 հազար դրամ։ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն․ մուծումների չափը՝ 255 հազար դրամ։ Հայաստանի կոմունիստական կուսակցություն․ մուծված գումարի չափը՝ 1 միլիոն 400 հազար դրամ»։

Հանրապետականը, ունենալով ամենամեծ ֆինանսական հնարավորությունները, խնայել է գումարները՝ նախընտրելով էժան ապրանք։ Արմեն Սմբատյանի մեկնաբանությամբ՝ «ուշագրավ է, որ 30 միլիոնից ավելի գերազանցում է ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախսերը շուկայական արժեքներից․ կուսակցությունը գտնում է, որ ձեռք է բերել 30 միլիոնով ավելի էժան, քան դրա շուկայական արժեքն է»։

Նշված ծախսերն անհրաժեշտ են քարոզչական պաստառներ, բուկլետներ պատվիրելու, քարոզարշավի համար անհրաժեշտ տարածքներ վարձելու համար:

Ավելացնենք, որ մեծամասնական ընտրակարգով պայքարող 147 թեկնածուներից նախընտրական հիմնադրամ չունի 31-ը, 4 թեկնածու ներկայացրել է զրոյական ծախսի վերաբերյալ տեղեկանք:

please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG