«Ժառանգություն» կուսակցությունը չմասնակցեց քաղաքական ուժերի միասնական շտաբի աշխատանքներին: Չորեքշաբթի օրը կայացած նիստին ներկա էին միայն Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) եւ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչները:
«Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ուժի մեջ է մեկ շաբաթ առաջ հրապարակված կուսակցության պաշտոնական հայտարարությունը, համաձայն որի «Ժառանգություն»-ը կմասնակցի աշխատանքներին, եթե շտաբի ստեղծման մասին հիմնական փաստաթուղթը ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը: «Ժառանգություն»-ը նաեւ պահանջում է, որ փաստաթղթում ամրագրվեն նախընտրական փուլում ընտրակաշառք բաժանելու, անձնագրեր հավաքագրելու, քվեներ ստանալու դիմաց բարեգործություններ իրականացնելու անթույլատրելիության մասին դրույթներ: Այսպիսով կարելի է արձանագրել, որ քաղաքական ուժերի միասնական շտաբի աշխատանքներին «Ժառանգություն»-ը չի մասնակցի, քանի դեռ չեն կատարվել իր պահանջները:
Մինչդեռ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ասաց, որ որեւէ տրամաբանական պատճառ չկա շտաբի աշխատանքներին չմասնակցելու համար: Իսկ ԲՀԿ-ն ներկայացնող Վարդան Օսկանյանը որոշ կասկածներ հայտնեց այս կապակցությամբ:
«Ինձ համար այս պահի դրությամբ իսկապես միակ չափանիշը իսկական ազատ, արդար ընտրություն անցկացնելու ցանկության, շտաբի մաս կազմելն է: Ովքեր, որ շտաբում չկան, իմ մոտ, անկեղծ ասած, որոշ կասկածներ կան, որ արդյո՞ք նրանց մոտ իրոք ցանկություն կա ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել», - ասաց նա:
Անկախ «Ժառանգության» բոյկոտից, քաղաքական մյուս երեք ուժերը այսօր ներկայացրեցին միասնական շտաբում իրենց ներկայացուցիչներին: Այսպես, ՀԱԿ-ը կներկայացնի Ստեփան Մինասյանը, ԲՀԿ-ն` պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, Դաշնակցությունը` Սպարտակ Սեյրանյանը:
Քաղաքական ուժերն այսօր անդրադարձան թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ թեկնածուների նկատմամբ իրականացվող բռնություններին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն առաջարկեց շտաբին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ եւ պահանջներով: Առաջարկը պաշտպանեց նաեւ դաշնակցական Արմեն Ռուստամյանը:
Օսկանյանը իր հերթին դատապարտեց Մալաթիայի միջադեպերը:
«Սրանք, իհարկե, ցավալի երեւույթներ են: Կարծում եմ, որ հնարավորինս արագ պետք է դատապարտվեն եւ կանխվեն, որովհետեւ այս բոլորը վերջիվերջո ստվեր են գցելու ընտրությունների եւ արդարացիության, եւ մեծ հաշվով արդյունքների վրա: Եթե որոշ թեկնածուների աշխատանքը խոչընդոտվում է, նշանակում է` հավասար պայմաններ չեն ստեղծվել եւ, բնականաբար, դա արդյունքի վրա է ազդելու», - ասաց ԲՀԿ-ի անդամը: