Մայրաքաղաք Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ քաղաքապետարանը 2012 թվականին նախատեսել է մի շարք աշխատանքներ, որոնց արդյունքում մայրաքաղաքը կլինի ավելի բարեկարգ, լուսավոր ու գրավիչ:
Ծրագրերի շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվելու քաղաքի կամարանցումների բարեկարգման վրա: Գագա Ամատունու խոսքով մոտ 80-100 կամարանցում կնկարազարդվի կամ կվերանորոգվի: Կամարանցումների պատկերազարդումներն անելիս հեղինակները փորձում են ներկայացնել Երեւանի պատմությունը, կամ քաղաքի այդ հատվածը բնորոշող խորհրդանշական որեւէ պատկեր:
Հարցին, արդյո՞ք նախագծում ընդգրկված են միայն կենտրոնի կամարանցումները, Ամատունին պատասխանեց. - «Մաքսիմալ անելու ենք այնպես, որ մեր Երեւանի բոլոր կամարանցումները նկարազարդ լինեն»:
Գլխավոր դիզայները վստահեցնում է, որ մեկնարկած նախագծերը շարունակական բնույթ են կրելու: Օրինակ, վերջերս քաղաքի փողոցներում տեղադրված նստարանների ու աղբամանների թիվն ավելանալու է:
Գագա Ամատունու հավաստմամբ, այն, ինչ այսօր արվում է քաղաքի տեսքի համար, արվում է մեծ պատասխանատվությամբ ու դիզայներական լուրջ մոտեցումներով: Օրինակ նստարաններն ու աղբամանները պատրաստված են նոր ոճով, բայց քաղաքն ավելի բնորոշող դասական մոտիվներով:
Անցյալ տարի մեկնարկել էր քաղաքի գունազարդման ու շենքերի ներկման աշխատանքները: Այս տարի եւս այս ոլորտում նախատեսված են մեծամասշտաբ աշխատանքներ:
Հարցին, թե արդյո՞ք քաղաքի գույն ընտրելիս հաշվի է առնվում վարդագույն Երեւան ունենալու գաղափարը, Ամատունին պատասխանեց. - «Ցանկալի է որպեսզի Երեւանն իր տեսքը չկորցնի, այ, բոլորն ասում են` վարդագույն, տուֆաշեն Երեւան, ճիշտ կլինի, որ այդ գույները պահպանվեն: Դա դիզայներական խնդիր է, մենք փորձում ենք այնպես անել, որ լինի նորամուծություն, բայց նորամուծությունը չլինի շատ կտրուկ»:
Անդրադառնալով քաղաքի լուսավորությանը` գլխավոր դիզայները նշեց, որ բացի փողոցները պարզապես լուսավորելուց, նախատեսվում է նաեւ գեղարվեստական լուսավորում: Լուսային շեշտադրություն են ունենալու արձաններն ու պատմամշակութային կոթողները:
«Երեւանը մի տեսք պետք է ունենա ցերեկը, մեկ այլ տեսք գիշերը: Լուսավորությունով շատ գեղեցիկ հարց կլուծենք», - ասաց Ամատունին:
Այս տարի աշխատանքներ են իրականացվելու նաեւ «Ժպտա Երեւան» նախագծի շրջանակներում: Ծրագրի համակարգող Պավել Հովհաննիսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ այս պահի դրությամբ մոտ 10 նախագիծ է պատրաստվում եւ շուտով կներկայացվի քաղաքապետարանին:
Այդ 10 նախագծի մասին կարեւոր մանրամասներ ծրագրի համակարգողը բացահայտել չցանկացավ, սակայն նշեց, որ քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ մշակել է «Գեղեցիկ Երեւան» նախագիծը, որի շրջանակներում հայտարարված մրցույթի ժամանակ իրենց երկու նախագծերը հաղթող են ճանաչվել եւ պատրաստ են իրագործման:
«Մենք կունենանք եւս երկու բարեկարգված վայր Երեւանում: Մեկը Տիկնիկային թատրոնի դիմային հատվածն է, մյուսը` Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկներից մի փոքր ներքեւ գտնվող հայտնի ջրավազանը», - նշում է Հովհաննիսյանը:
Գագա Ամատունու հավաստմամբ` այնպես է արվում, որ ժամանակի ընթացքում քաղաքը գա ուրույն տեսքի, ունենա իր ուրույն ոճը եւ տուրիստների համար հիշվող դառնա: