Մատչելիության հղումներ

«Ոչ ոք իրավունք չունի այս 30 հոգուն զրկել ձայնի իրավունքից»


Ընտրական իրավունքից զրկված Երեւանցիները
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00

«2005 թվականին դատական ակտերի հարկադիր կատարողները դեկտեմբերի 25-ին ինձ եւ իմ ընտանիքի անդամներին, քանդելով իմ տունը շպրտեցին փողոց: 2006 թվականի սկզբին մենք դիմեցին եվրոպական դատարան: Առ այսօր ես եւ իմ ընտանքիը տարբեր տեղեր վարձակալում ենք` պահպանելով մեր գոյութունը», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է Սեդրակ Բաղդասարյանը:

Բուզանդ 25 շենքի մոտ 40 բնակիչների այս խնդրին մենք անդրադարձել ենք: Շենքի տարածքը պետության կողմից ճանաչվել էր գերակա շահ, եւ բնակիչներն այդտեղ այլեւս անելիք չունեն: Սակայն զրկվելով բնակարաններից այդ նույն հասցեի նախկին բնակիչները սկսած 2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններից զրկված են ընտրության իրենց հնարավորությունից:

«Մենք միշտ ընտրությունները կատարում էինք 10-րդ ընտրատարածքում` Բուզանդի եւ Ամիրյան փողոցների հատվածում գտնվող մանկապարտեզում: Այցելելով այդտեղ` հայտնաբերեցի, որ իմ եւ ընտանիքիս անդամների, հարեւանների անունները ցուցակներում չկան: Ցուցակներից բացակայում էին նաեւ այն մարդկանց անունները, ովքեր համաձայն չեն եղել կառավարության որոշման հետ, չեն ստորագրել պայմանագիրը», - վստահեցնում է Բաղդասարյանը:

Իր ընտրելու իրավունքը վերականգնելու հարցով Բաղդասարյանը ժամանակին դիմել էր Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետին, երկրի վարչապետին ու նախագահին:

Ստացված բոլոր պատասխանները, Բաղդասարյանի հավաստմամբ, եղել են լուծում չառաջարկող, անհեթհեթ պատասխաններ. - «Երբ ես դիմեցի վիզաների վարչության պետ տիկին Ալվինա Զախարյանին այս հարցի լուծման խնդրանքով, նա ասաց` որտեղ դուք վարձով մնում եք, հասցեն ասեք, այնտեղ մենք ձեզ կգրանցենք, ես էլ նամակով դիմեցի Ալվինա Զախարյանին` խնդրելով, որ ինձ գրանցեն Երվանդ Զախարյանի տներից մեկի վրա, եւ ինձ ոստիկանապետը նամակով պատասխանեց, որ պետք է Երվանդ Զախարյանի գրավոր համաձայնությունը: Իսկ որտեղ վարձով մնում եմ, այդ տան տիրոջ համաձայնությունը, պարզվում է, հարկավոր չէր»:

Սակայն խնդիրը լուծում էր ստացել այն տարիներին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Պրյախինի` վիզաների վարչություն կատարած մեկ զանգի շնորհիվ: Մեկ օրվա ընթացքում Բուզանդ 25-ի մոտ 40 բնակիչներ կարողացել վերականգնել իրենց իրավունքը: Բաղդասրայանի հավաստմամբ, նույն խնդիրը ծագեց 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն մի տարբերությամբ, որ նույնիսկ դատարան դիմելու դեպքում նրանց ընտրության իրավունքն այդպես էլ չվերականգնվեց:

«2008 թվականի 10.05-ին մեզ ոստիկանության անձնագրային վիզաների վարչությունը տալիս է տեղեկանք, որ ես գրանցված եմ Բուզանդի 25 բնակարան 16 հասցեում, սակայն, երբ դատի տվեցինք, դատարանում պարզվում է, որ մենք`այս 37-40 քաղաքացիներս շուտվանից միակողմանի գրանցումից հանված ենք, համաձայն նոր սեփականատիրոջ դիմումի: Կայացվեց վճիռ, որ մեզ թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին»:

Նշենք, որ մինչեւ օրս այս քաղաքացիների անձնագրերում առկա են բնակության վայրը հաստատող կնիքները:

Փաստաբանների պալատի իրավաբան Արթուր Գրիգորյանի հավաստմամբ, այսօր օրենսդրության մեջ չկա մի հոդված, որը կարող է կարգավորել այս խնդիրը. - «Որեւէ իրավունքի իրականացման կարգ սահմանելը դա օրենսդրի հայեցողության շրջանակի մեջ է մտնում: Փաստորեն օրենսդիրը չի նախատեսել այնպիսի մի իրավիճակ, երբ անձը կարող է վտարվել, եւ նոր սեփականատիրոջ դիմումի հիման վրա ձեւակերպվում է հաշվառումից դուրս հանումը, դրանից հետո անձը հաշվառված չի լինում մեկ այլ բնակության վայրում այն պարզ պատճառով, որ չունի այդ բնակության վայրը, ինչ է, իրենք պետք է զրկվե՞ն ընտրական իրավունքից»:

Սեդրակ Բաղդասարյանն արդեն ճշտել է` այս ընտրություններին եւս իրենց անունները բացակայում են ընտրացուցակներից:

Արթուր Գրիգորյանը նշում է, որ ոչ ոք իրավունք չունի այս 30 հոգուն զրկել ձայնի իրավունքից, քանի որ յուրաքանչյուր ձայն ընտրություններում կարող է լինել որոշիչ:

please wait

No media source currently available

0:00 0:05:33 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG