2 ժամ մութ տարածության մեջ, միայն երեւակայության եւ լուսարձակի հետ, տարբեր առաջադրանքներ կկատարեն Հայաստանի էքստրեմալ սպորտաձեւերի եւ տուրիզմի ակումբի մշակած նոր խաղի 9 մասնակիցները:
Նշեմ, որ նույն ակումբի նախաձեռնությամբ 2011-ի ամռանը ծրագրվում էր իրականացնել «Մարդկային որսի սեզոն» քաղաքային խաղը, որը ընթանալու էր 1 ամիս: Հայաստանի էքստրեմալ սպորտաձեւերի եւ տուրիզմի ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանը նշեց. - «Նախորդ խաղը չհաջողվեց, քանի որ մեր երիտասարդությունը դեռ պատրաստ չէ խաղում ինչ-որ կազմակերպչական հարցեր իր վրա վերցնելու: Սիրում է, որ իրեն ամեն ինչ պատրաստ տան ու ինքը վայելի»:
Ակումբի կազմակերպած նոր խաղը նպատակ ունի փորձել մասնակիցների սառնասրտությունը, քաջությունը` իրական փորձությունները հաղթահարելու միջոցով: Մասնակցության հայտը ներկայացնելուց առաջ կազմակերպիչները խորհուրդ են տալիս լավ մտածել: Վահե Սիմոնյանը նշեց, որ արդեն դիմել են շատերը, ընդ որում` մեծ մասը աղջիկներ են:
«Այն, ինչ մարդը պետք է ապրեր նախորդ խաղի ժամանակ 1 ամսում, տեղավորել ենք մի քանի ժամվա մեջ, բայց 1 ամիս ինքը կհիշի այդ ամեն ինչը», - նշում է Գոռ Հովհաննիսյանը:
Նախորդ խաղի փորձից ելնելով` Գոռն ասաց, որ երիտասարդները շատ հետաքրքրված են նման խաղերով, ուղղակի լավ չեն պատկերացնում քաղաքային խաղերի բնույթը:
Կազմակերպիչները նշում են, որ մասնակիցներին զգուշացնում են հնարավոր խնդիրների ու հետեւանքների մասին եւ որոշ առողջական խնդիրների առկայության դեպքում չեն հաստատում մասնակցությունը:
Խաղին մասնակիցներից պահանջվում է ներկայանալ սպորտային հագուստով, վճարել 1000 դրամ, որոշ ծախսերի համար, եւ ունենալ իրենց հետ լուսարձակ: Խաղն անցկացվելու է փակ տարածքում:
«Այն տարածքում, որտեղ խաղը անցկացվելու է ոչ մի ատրիբուտ չի լինելու, ոչ մի կենդանական աշխարհի ներկայացուցիչ չի լինելու. այնտեղ լինելու է զուտ մարդը, մարդու երեւակայությունը, գումարած մի քանի բաներ, որ մեր կողմից են ավելացված եւ մի քանի բաներ, որոնք դարեր շարունակ այնտեղ են ապրել», - նշեց Գոռը: