Վերահսկիչ պալատը մի քանի տասնյակ միլիոն դրամի խախտումներ է հայտնաբերել Աբովյանի քաղաքապետարանի` 2009-2011թթ. գործունեության ուսումնասիրման արդյունքում: Նման տվյալներ են առկա Վերահսկիչ պալատի օրերս հրապարակած հաշվետվությունում:
«Կոտայքի մարզի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման մասին» փաստաթղթում կարդում ենք. - «Աբովյանի քաղաքային համայնքի կողմից իրականացված օբյեկտների շինարարության եւ հիմնանորոգման ծրագրերի իրականացման համար ծախսերի ընդհանուր գումարը նշված ժամանակաշրջանի համար կազմել է 1,269,571.31 հազար դրամ: Ընտրանքային կարգով ստուգվել է թվով 6 օբյեկտ, ստուգված գումարը` 187,481.87 հազար դրամ: Ստուգման արդյունքում արձանագրվել է 26,131.6 հազար դրամի խախտում»:
Բացի այդ, ըստ հաշվետվության, շինարարական եւ նորոգման աշխատանքները կատարվել են անորակ: Փաստաթղթում գրված է. - «Աբովյան քաղաքի եւ Սարալանջի փողոցների ընտրանքային կարգով չափագրումներով եւ տեղային բացումներով պարզվել է, որ «Բալահովիտ-1» ՍՊԸ կողմից 2009–2011թթ. ընթացքում Աբովյանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերով ասֆալտապատ տարածքների փոսային նորոգումները կատարվել են անորակ»:
Մեկ այլ տեղ կարդում ենք. - «Համայնքի գույքահարկի բազաների ուսումնասիրման արդյունքում հայտնաբերվեց բազայում չընդգրկված մի շարք կազմակերպություններին պատկանող տարածքներ եւ շենք-շինություններ: Կազմակերպությունները, խախտելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետի պահանջները, քաղաքապետարան ընդհանրապես չեն ներկայացրել եռամսյակային հաշվետվություններ եւ համայնքի գույքահարկի բազայից դուրս են մնացել, որոնց համայնքի բյուջե վճարելիք գումարը տույժերի հետ միասին 19.12.2011թ. դրությամբ կազմել է 6,362.4 հազար դրամ»:
Այնուհետեւ. - «Համայնքում հաշվառումից դուրս մնացած եւ առանց թույլտվության աշխատող տեղական տուրք վճարողների եւ արտաքին գովազդի 145.5մ2 վահանակների գովազդատուների կողմից համայնքի բյուջե չվճարված տեղական տուրքի գումարը կազմել է 2,686.5 հազար դրամ»։
Մեզ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանից: Նրա օգնական Մանուկ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, թե քաղաքապետարանը ներկայումս ուսումնասիրում է հրապարակումը եւ առաջիկայում հանդես կգա իր դիրքորոշմամբ:
Տեղեկացնենք, որ Կարապետ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:
Աբովյանի քաղաքապետարանում իրականացված ստուգումների առնչությամբ զրուցեցինք Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: Հիշեցնենք` մինչեւ 2007թվականին Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելը Զաքարյանը նույնպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր: Իշխան Զաքարյանի նշանակումից շատ չէր անցել, երբ մամուլը գրեց, թե նրա ու Գագիկ Ծառուկյանի միջեւ լուրջ հակասություններ են առաջացել:
Վերահսկիչ պալատի նախագահին դիմեցինք, թե հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ այն, որ Աբովյանի քաղաքապետը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է ու Գագիկ Ծառուկյանի ազգականը, մամուլը գրում է, թե քաղաքական նպատակներից ելնելով` հատուկ է որոշում կայացվել ստուգումներ անցկացնել Աբովյանի քաղաքապետարանում: «Ի՞նչ կասեք այս կապակցությամբ»՝ հարցին Իշխան Զաքարյանը պատասխանեց․ - «Դա ուղղակի լրագրողների մտահաղացումն է։ Մենք երբեւէ առանձին միավոր չենք դիտում որեւէ ստուգում։ Մենք դիտում ենք ընդհանուր տարածքով։ Այս պարագայում խոսքը գնում է Կոտայքի մարզպետարանի մասին, եւ մենք արդեն ավարտել ենք ստուգումները մարզպետարանում, ավարտել ենք նաեւ երեք խոշոր համայնքներում՝ Եղվարդ, Հրադզան եւ Աբովյան»։
Զաքարյանը նաեւ հայտարարեց, որ Վերահսկիչ պալատը քաղաքական որեւէ միտում որեւէ անձի, կառույցի կամ տարածքի նկատմամբ չունի։
«Մենք ընդամենը կատարում ենք մեր գործը, ինչը որ հայտնաբերում ենք՝ չենք թաքցնում, ինչ էլ որ կա՝ ասում ենք», - նշեց Վերահսկիչ պալատի նախագահը։
«Վերահսկիչ պալատի մասին» օրենքի համաձայն պալատը մեկ ամիս ժամանակ է հատկացրել Աբովյանի քաղաքապետարանին արձանագրված խախտումները վերացնելու համար:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վերահսկիչ պալատի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը, օրենքի համաձայն, եթե խախտումները նշված ժամանակահատվածում չեն վերացվում, ապա պալատը խախտումների վերաբերյալ իր բացահայտումները փոխանցում է Կառավարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: