Մատչելիության հղումներ

Բենզինը թանկացել է 20 դրամով


Բենզինը թանկացել է 20 դրամով
please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00
Այս օրերին մեկ լիտր բենզինի համար վարորդները ստիպված են 20 դրամ ավելի վճարել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն է սկսել՝ բենզինի եւ դիզվառելիքի թանկացման պատճառները պարզելու համար։

ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանի խոսքով, վառելիքի գնի աճի պատճառները 3-ն են` բենզինի միջազգային գների բարձրացում, դոլարի եւ եվրոյի փոխարժեքի թանկացումներ, ինչպես նաեւ հարկային մեխանիզմների փոփոխությունը ներկրողների համար:

«Հունվար ամսին մենք ունեցել ենք՝ ռեգուլյար [տեսակի բեզնզինը] 450,
դարձել է 490, պրեմիումը 470 դարձել է 510, եւ սուպերը՝ 500 դրամ, դարձել է 540», - նշեց Ղալթաղչյանը։

Ոլորտի խոշոր ներկրող «Ֆլեշ» ընկերության մարկետինգի գծով փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ թանկացումները դեռ առջեւում են:

«26.3 տոկոսով բարձրացել է միջազգային գները հունվարից մինչեւ այսօր», - նշեց նա։ - «Իսկ Հայաստանում բարձրացել է (վերջին թանկացումն էլ հետը) 11․1 տոկոսով։ Եվ սա դեռ լավ ցուցանիշ է՝ այս վերջին թանկացած գներով դեռ ոչ ոք ապրանք չի ներկրել։ Եթե որոշ ժամանակ այս մակարդակի վրա մնաց եւ սկսեցին արդեն այդ գներով ներկրել, ապա մեր շուկայում էլի 20-30 դրամով կթանկանա»։

Ըստ Էլչյանի, միջազգային շուկայում հաստատված բարձր գինը դեռ ամբողջապես չի հասել Հայաստան, քանի որ մենք առայժմ սպառում ենք ավելի վաղ ներկրված, պահեստավորված վառելիքը։

Մուշեղ Էլչյանը կարծում է, որ այս թանկացումները կշարունակվեն, սակայն զգալի վնաս բնակչությանը չեն հասցնի:

«Այսօր բենզինի թանկացումը Հայաստանում սոցիալական հարց չէ, որովհետեւ այսօր բենզին լիցքավորում են միջին եկամուտից բարձր եկամուտ ունեցող մարդիկ։ Մեքենաների 80 տոկոսից ավելին աշխատում է գազով, իսկ գազի գները չեն թանկանում։ Այնպես որ, ասում են՝ եթե բենզինը թանկացավ հացը կթանկանա․․․ դա շահարկումներ են», - հավելեց «Ֆլեշ» ընկերության ներկայացուցիչը։

please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG