Պարզ չէ, թե ֆեյսբուքյան այս գժտություններն ումից են սկսվել: Իր գրառումներով առավել ակտիվ է նաեւ կրթության եւ գիտության նախարար, հանրապետական Արմեն Աշոտյանը, ով հրաժարվեց այս թեմայով որեւէ հարցի պատասխանել` թեման համարելով այլեւս փակ: Նախարարը, իր խոսքով` «քաղաքական հումորի շրջանակներում», հիշատակել էր նաեւ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի եւ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանի անունները:
Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների անհաշտությունը, ըստ Վահե Էնֆիաջյանի, սկսվել է Կարեն Ավագյանի գրառումից՝ ֆեյսբուքյան ստատուսից:
«Գրել էի, որ ԲՀԿ-ի համագումարը շատ լավ է անցել` Թաթայի համերգի նման: Վատ բան ե՞մ ասել», - ասաց Ավագյանը՝ նշելով, որ իր գործընկերները դյուրագրգիռ են դարձել:
Հենց այս գրառումն էր զայրացրել Վահե Էնֆիաջյանին:
«Երկրորդ քաղաքական ուժի՝ Հայաստանում նախադեպը չունեցող համագումարը, որտեղ մասնակցել է երկրի նախագահը, ի վերջո, 8 հազարից ավելի պատվիրակություններ են եղել այդտեղ, եւ դա համեմատել Թաթայի համերգի հետ... Սա ի՞նչ է նշանակում, աշխատանքային կուլտուրա պետք է ունենալ», - ասաց Էնֆիաջյանը:
Բավականին սուր էին Վահե Էնֆիաջյանի եւ Արմեն Աշոտյանի գրառումները, որոնք լի էին անձնական վիրավորանքներով:
«Եթե հանրության առջեւ մարդը իրեն կարող է թույլ տալ անընդհատ ռեպլիկ թողել... Ինչքա՞ն կարելի է զգուշացնել, ի վերջո դիմացինն էլ պետք է հասկանա, որ չի կարելի չէ՞», - վրդովվեց Էնֆիաջյանը:
Իսկ Կարեն Ավագյանը նշում է, որ իր գրառումներում անձնական վիրավորանքներ չկան: «Մաքսլիբերթի»-ի հարցին, թե ելնելով իրենց գրառումներից՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լուրջ տարաձայնություններ կան, Էնֆիաջյանն ու Ավագյանը արձագանքեցին, որ ոչ մի խնդիր չկա:
Ստեփան Սաֆարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ իր հասցեին էլ են հեգնանքով արտահայտվել, ինքը, սակայն, շրջանցել է` գերադասելով անառողջ քննարկման մասնակիցը չդառնալ:
«Ֆեյսբուքում կարող ենք հաճախ տեսնել, թե ինչպես են պատգամավորներն ու պաշտոնյաներն անցնում պատկերացնելի եւ անպատկերացնելի սահմանները` հասցնելով անձնական բնույթի վիրավորանքներ: Ես չէի ցանկանա, որ սոցիալական ցանցը դառնար անդաստիարակության վայր, որոշ օգտատերեր անդաստիարակությունը շփոթում են քաղաքական խիզախության հետ», - նշեց Սաֆարյանը:
Վիրավորական խոսքեր ուղղվել են նաեւ Պետրոս Ղազարյանին, ով նույնպես գերադասում է չարձագանքել դրանց:
«Երբեք չեմ մտնելու ծաղրանքի, վիրավորանքի մեջ: Մեր շատ պաշտոնյաներ իրենց պահում են չկայացած ուսխորհրդի նախագահների նման: Բոլոր կուսակցությունների երիտթեւերի պսեւդոակտիվությունն իմ համար գրոշի արժեք չունի: Ես նախընտրում եմ էդ վիրավորանքներին չպատասխանել: Երեւի փոքր ժամանակ ոմանց թաղում շատ են ճնշել` իրանք մտածում են, որ անպայման գոնե մի վիրավորանքի պետք է պատասխանեն», - ասաց Ղազարյանը: