Մատչելիության հղումներ

Իրանցիները տոնում են Նովրուզը Հայաստանում


Իրանցիներին Երեւան է բերել ազատությունը
please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00

Բազմաթիվ իրանցիներ, հատկապես երիտասարդները, վերջին տարիներին նախընտրում են իրենց նոր տարին տոնել Հայաստանում:

Իրենց խոսքերով, այստեղ ավելի ազատ են զգում, հաճախում են դիսկոտեկներ, բարեր, ռեստորաններ:

«Հայաստանում մենք ավելի շատ ազատություն ունենք, քան Իրանում։ Կարող ենք խմել, կարող ենք լսել մեր սիրելի երգիչներին։ Իրանում այս ամենն արգելված է, եւ մենք դա հրապարակավ չենք անում», - ասաց զբոսաշրջիկներից Մեհդին, ով արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան:

«Սա շատ մեծ տոն է մեզ համար, եւ ուզում ենք ուրախանալ այս տոնին: Ընկերներով ենք գալիս Հայաստան՝ տոնելու ազատության համար», - ասաց զբոսաշրջիկներից մյուսը:

Իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան տարեցտարի ավելանում է: Դա են փաստում նաեւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության տվյալները:

Վարչության պետ Մեխակ Ապրեսյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ 2010 թվականին իրանցի զբոսաշրջիկների թիվը մոտ 21.000 էր, իսկ 2011-ին արդեն 25.000: 2012-ի տվյալները դեռ չեն ամփոփվել:

Իրանցիները Հայաստան գալիս են ոչ միայն նոր տարին տոնելու համար: Նովրուզի ժամանակ, սակայն, զբոսաշրջիկների հոսքն ավելանում է, եւ իրենց խոսքերով՝ տուրիստական գործակալությունների մատուցած ծառայությունների գներն էլ բարձրանում են:

«Նովրուզի ժամանակ գներն ավելի բարձր են, երեւի երկու անգամ ավելի ենք վճարում, բայց դա մեզ ձեռք է տալիս», - ասաց զբոսաշրջիկներից մեկը:

«Հյուրանոցները, հոսթելները մեկ անձի համար 5000-50.000 դրամ կարող են արժենալ: Օրինակ՝ անցյալ տարվա տվյալներով որեւէ ազատ բնակարան, հյուրանոցային համար չի եղել», - հավելեց Մեխակ Ապրեսյանը:

Վերջին տարիներին, Իրանից եկող զբոսաշրջիկների աճով պայմանավորված, Երեւանում համերգներ են կազմակերպվում իրանցի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, որոնցից ոմանք արգելված են Իրանում:

Նման մի համերգի կազմակերպիչը մեզ հետ զրույցում նշեց, որ տոմսերը դեռեւս ամբողջությամբ չեն սպառվել, բայց համոզված էր՝ մեկ ժամից կվերջանան:

Հարցին՝ արդյոք այս օրերին հայերի հետ միջադեպեր չեն գրանցվել, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ այս պահի դրությամբ որեւէ միջադեպ կամ բողոք որեւէ կողմից չկա:

please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG