Մատչելիության հղումներ

Պատգամավոր են պատրաստվում դառնալ նաեւ երգիչները


Բարեգործական համերգների ու միջոցառումների քողի տակ նախընտրական քարոզարշավին ընդառաջ կուսակցությունները Հայաստանի մի շարք մարզերում եւ մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում: Շուշան Պետրոսյանը այն երգչուհիներից է, ով բազմաթիվ բարեգործական համերգների է մասնակցել, եւ նշում է, որ իր համար երկրորդական տեղ են զբաղեցնում կազմակերպիչները:

«Ընկերներ ունեմ, որոնք ասում են «ի՞նչ կապ ունի», բայց մենք նաեւ քաղաքացի ենք, չէ՞: Մեկ-մեկ ասում են` «այդքան մի խորացիր, ի վերջո աշխատանք է»: Բայց նույնիսկ աշխատանքի մեջ պետք է սկզբունքներ ունենալ: Ես այդ չափանիշով եմ ապրում», - նշում է Շուշան Պետրոսյանը:

Շուշան Պետրոսյանը նշեց, որ նախընտրական շրջանում կընդունի միայն ՀՀԿ-ի առաջարկը, քանի որ այս տարի ինքն առաջադրվելու է խորհրդարանական ընտրություններին: «Բնականաբար, պետք է աշխատեմ իրենց հետ: Ես առաջարկեցի անցած անգամ մամուլի ասուլիսի ժամանակ ու առաջարկս անցավ: Բա ի՞նչ անեմ, ձեռքերս ծալած նստեմ ու բողոքե՞մ»:

«Բարեգործական բոլոր համերգները սիրով ընդունում եմ, ուղղակի կան համերգներ, որոնց մասնակցում եմ լիարժեք, կան համերգներ, որ զգում եմ բարեգործության անվան տակ մարդիկ ուզում են աչք մտնել, չեմ սիրում օգտագործվել, բայց մասնակցում եմ», - նշում է հեղինակ կատարող Դավիթ Ամալյանը եւ հավելում. - «Եթե նվիրված է պատերազմում զոհվածներին, մարտական թեմայով է, ինձ համար կարեւոր է այն, որ այնտեղ լինելու են այդ զոհվածների մայրերը»:

Դավիթ Ամալյանը նշեց, որ իրեն անկախ եւ ազատ մարդ է համարում եւ երբեք իր թեկնածությունչ չի առաջադրի որեւէ ընտրություններում: «Ե՞ս, ուրիշ վատ բան չունեիր ասելու, այ բալա: Ես ինքս ինձ համարում եմ ազատ մարդ. անկախություն բառր եւրեւի ինձ համար է»:

«Ամեն մեկը մի ձեւի է. շոու բիզնես է, իսկ երբ շոուն ու բիզնեսը միասին են լավ չի», - ասաց Ամալյանը:

Իսկ Պետրոսյանն ասաց. - «Ես չեմ կարող իրենց փոխարեն խոսել: Տրամաբանում եմ` հավանաբար կազմակերպիչները հաճախ մերժում են ստացել մյուսներից եւ դիմում են նրանց, ովքեր միշտ դրական պատասխան են տվել»:


please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG