Մատչելիության հղումներ

Կանայք կանանց մասին


«Գենդերը քաղաքականացնելը պարտադիր է»
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00
Տարածված կարծիք կա, թե քաղաքականությունը կնոջ գործը չէ, կնոջ տեղն ու դերը ընտանիքում է, վատագույն դեպքում` խոհանոցում: Սակայն մեր կին քաղաքական գործիչները համոզված են, որ երբ կինը քաղաքականության մեջ է կամ հասարակական որեւէ ոլորտում, ապա այդտեղ իշխում են ներդաշնակությունը, զգոնությունն ու հավասարակշռությունը:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը վստահ է` կյանքում ամենամեծ բեռը դրված է կնոջ ուսերին. - «Մարդուն կրթում է, մեծացնում է եւ դեպի հասարակություն, կյանք ճանապարհում է կինը եւ իր օրինակով, իր վարքագծով նա ամեն ինչ պետք է անի, որպեսզի հետագայում հասարակությունից դժգոհելու առիթ չլինի: Ես ցանկանում եմ, որ բոլոր ոլորտներում ներգրավված լինեն այնպիսի կանայք, որոնք աշխատասեր են, որոնք միմյանց սատարում են, օգնում են եւ իրենց օրինակով դուռը կարծես բացում են մնացած կանանց համար»:

Հավելելով Կարինե Աճեմյանի խոսքին` Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը նշում է, որ եթե խորհրդարանում այսօր տղամարդիկ գերակշռող են, դա ամենեւին էլ չի նշանակում, որ կնոջ դերակատարությունը հայ իրականության մեջ ցածր է. - «Ամբողջ կրթական համակարգը դպրոցների տնօրենների 90 տոկոսը կանայք են, եւ նրանց վստահված է մեր ապագան: Այն մտածողությունը, որ մեր երկիրը պիտի դրանով բարգավաճի, առաջ գնա, կայանա, մեր հայրենիքը սիրելի երկիր դառնա, դպրոցից է գալիս, իսկ այդ դպրոցները ղեկավարում են կանայք»:

Ռուզան Առաքելյանը նշում է, որ պատմության մեջ հայ կինը միշտ էլ ունեցել է իր հստակ տեղն ու դերը: Ու պատահական չի համարում, որ հայոց պատմության մեջ եղել է երկիրը ղեկավարող թագուհի, քրիստոնեություն քարոզող կանայք, իսկ առաջին հանրապետությունում` կին դեսպան:

«Գենդերը չպիտի քաղաքականացվի, քանի որ դրանով փոքրիկ նվաստացում կա մեր կնոջ կերպարի մեջ», - վստահ է Դաշնակցություն խմբակցության պատգամավորը:

Սակայն հակառակ Ռուզան Առաքելյանի` Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահ է, որ գենդերը քաղաքականացնելը ոչ թե պետք չէ, այլ պարտադիր է, պատճառաբանելով, որ հենց այս դեպքում է, որ կանանց էլ կվստահվեն այնպիսի պաշտոններ, ինչպիսիք վստահվում են տղամարդկանց:

«Բոլորն էլ ասում են, որ մենք կանանց շատ ենք սիրում, ընդունում ենք, կանանց լավ ենք վերաբերվում: Մեր երկրում շատ բանիմաց ու գրագետ կանայք կան, իսկ կանանց գերակշիռ մասն ունի բարձրագույն կրթություն, եւ ամենալավ սովորողներն էլ հենց կանայք, աղջիկներն են լինում բուհերում, բայց արդյունքում ստացվում է այնպես, որ ամենաորոշում կայացնող պաշտոններում երբեւէ առաջնահերթությունը չեն տալիս կանանց։ Եթե չքաղաքականացնենք, ապա մենք զերծ կպահենք կանանց լուրջ պաշտոններից», - նշում է Բիշարյանը:

Իսկ վերջում կին քաղաքական գործիչներն իրենց մաղթանքներն ու ցանկությունները հղեցին բոլոր կանանց:

please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG