Սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում մինչեւ 2011 թվականը տրամադրվել է 137 վարկ՝ 1.1 միլիարդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով: Վարկերից 99-ը տրամադրվել են Երևանում, 38-ը` մարզերում:
Երիտասարդ դասախոս Մարիամ Կարապետյանը պատմում է, որ վերջերս հետաքրքրվել է ծրագրով եւ պարզել, որ այլեւ դիմումներ չեն ընդունվում:
«Մինչեւ այդ խնդրին անդրադառնալը, կարծում եմ, պետք է անդրադառնալ մեկ այլ հիմնական խնդրի, որից հետո ածանցվում է այս մեկը», - նշում է Մարիամը եւ հավելում, որ առաջին փուլում ծրագրին մասնակցելը անհամեմատ հեշտ էր:
Երիտասարդ դասախոսի աշխատավաձը բավարար չէ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար, եթե ընտանիքը չունի կողմնակի եկամուտ: Այդուհանդերձ, Մարիամը նշում է, որ շատ ավելի ձեռնտու է բնակարան ձեռք բերել հիփոթեքով, քան յուրաքանչյուր ամիս վարձ վճարել տան համար:
Երիտասարդ ընտանիքը հիփոթեքային վարկ ձեւակերպելու համար մի շարք պայմանների պետք է համապատասխանի: Մասնավորապես, ամուսիններից առնվազն մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության 18-30 տարեկան քաղաքացի, ամուսինների տարիքների գումարը չպետք է գերազանցի 60-ը, կան նաեւ պահանջներ՝ կապված ամսական եկամուտի, սեփականություն հետ, եւ այլն:
Ալինան երկար ժամանակ է հետաքրքրվում է հիպոթեկային վարկերով: Նա նշում է, որ հնարավոր էր օգտվել ծրագրից, սակայն ինքը չդիմեց, քանի որ զույգի հանարագումարային աշխատավարձը չէր համապատասխանում պահանջներին: Հիփոթեքային վարկի հիմնական բացասական կողմը տոկոսադրույքն է. - «Մենք հաշվարկել ենք. 5 միլիոն վարկ վերցնելու դեպքում 10 տարի շարունակ ամսական 65 հազար դրամ վճարում էինք անելու, 5 միլիոն դրամը 10 տարում մարելու դեպքում վաճարելու էինք 2 միլիոն 800 հազար դրամ տոկոս»:
Երիտասարդների մեծ մասը նշում են, որ եթե ունենան կայուն աշխատանք, կդիմեն հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար: