Մարտի 8-ն ընդառաջ մեկնարկել է տարվա գեղեցիկ ցուցահանդեսներից մեկը` «EXPO BEAUTY 2012»-ը:
Արդեն 8-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսին առանձին տաղավարներով իրենց ապրանքներ են ներկայացնում առողջության եւ գեղեցկության ոլորտում տեղական արտադրողներն եւ մատակարարները:
Նրանք կանանց են առաջարկում կոսմետիկ միջոցներ, զարդեր, աքսեսուարներ, խնամքի պարագաներ, հագուստ, ծաղկեփնջեր, սպա կենտրոնների ծառայություններ, հարսանեկան զգեստներ եւ այլն:
Ծրագրի ղեկավար Ադելինա Քոչարյանի խոսքերով` այս տարին հաջողված է հատկապես այն առումով, որ մասնակիցների թիվը բավականին ավելացել է, ցուցահանդեսին ներկայացված են 60 կազմակերպություններ, որոնցից երկուսը` արտասահմանյան:
«Ցուցահանդեսի ընթացքում կանայք հնարավորություն ունեն անվճար խորհրդատվություն ստանալ մասնագետների կողմից, հարդարել դեմքը, մատները, լուսանկարվել եւ նույնիսկ մերսում ստանալ: Սա նաեւ լավ հնարավորություն է կազմակերպությունների համար` գործնական կապեր հաստատելու: Օրինակ, ուկրաինական մի կազմակերպություն գործընկեր է փնտրում այստեղ, եւ այս ցուցահանդեսի միջոցով, համոզված եմ, որ կգտնի», - ասաց Քոչարյանը:
Երեք օրերի ընթացքում նախատեսված են մրցութային միջոցառումներ` «Miss EXPO Beauty 2012», ցուցադրումներ, վարպետության դասընթացներ` մասթեր կլասներ, լուսանկարի, ծաղկային կոմպոզիցիաների մրցույթներ:
Չնայած տաղավարների քանակին` այցելուներն այնքան էլ շատ չէին:
Կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով` Հայաստանում ցուցահանդեսային մշակույթը դեռեւս չի զարգացել:
Այցելուների կարծիքով` ցուցահանդեսների անհրաժեշտություն այսօր իսկապես կա, քանի որ մեկ վայրում գտնում ես այն, ինչ անհրաժեշտ է գեղեցիկ եւ խնամված լինելու համար:
Չնայած ցուցահանդեսներին, օրեցօր շատացող տարբեր գեղեցկության կենտրոններին` կանանցից շատերը, մանավանդ մեծ տարիքում, այնքան էլ չեն հետեւում իրենց տեսքին, սակայն դա, կանանց կարծիքով, ոչ թե ցանկության, այլ միջոցների բացակայության արդյունք է:
«EXPO BEAUTY 2012» ցուցահանդեսը կգործի մինչեւ վաղը: