Ակցիայի նախաձեռնողներից երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է 2012 թվականին գրքի մայրաքաղաք հռչակված Երեւանում բարձրացնել գրքերի գները:
«Նամակը բերեցինք եւ հանձնեցինք կառավարությանը, որտեղ նշված է մեր հստակ պահանջը, այսինքն ԱԱՀ-ի 20 տոկոսի հարկը մենք պահանջում ենք, որ լրիվ հանվի», - ասաց նա:
2011 թվականի դեկտեմբերին «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարվել է փոփոխություն, մասնավորապես կոմիսիոն կարգով ձեռքբերված ապրանքների վաճառքի վրա ավելացվել է 20 տոկոս ԱԱՀ: Գրողները փաստում են, որ օրենքի այս փոփոխությունն անդրադարձել է նաև գրքի վաճառքի վրա:
Արձակագիր Հովիկ Չարխչյանը փաստում է, որ մի քանի օր առաջ հեղինակները հրավիրվել են գրախանութներ` պայմանագրերը թարմացնելու նպատակով:
«Ես իմ գիրքը գրախանութներին հանձնում եմ 3000 դրամով: Գիրքն այս պահին դրված է վաճառքի 6000 դրամով, ինձ առաջարկ է եղել հանձնել ավելի էժան, բայց գոյություն ունի գրքի ինքնարժեք, որը ես ինքս եմ վճարել, դուք պատկերացնում եք, որ ես նախ տպագրության ծախսը վճարեմ, հետո էլ դա պակասեցնեմ, բա այդ գրքի վրա ես 6 տարի եմ աշխատել, գոնե իրավունք ունե՞մ ինչ որ բան ստանալու», - հարցնում է հեղինակը:
Բանաստեղծ Մարինե Պետրոսյանի խոսքով` Հայաստանն այսօր գրքի տարածման ու վաճառքի հետ կապված խնդիրներ ունի եւ փոխանակ այդ խնդիրները լուծելուն, ընդհակառակը, որոշումներ են կայացվում, որոնք խոչընդոտում են ոլորտի զարգացմանը:
«Մաքսլիբերթի»ի հետ զրույցում բանաստեղծն ասաց. - «Առաջարկ կար մի քանի տարով, հավանաբար 5 տարով հարկն ընդհանրապես հանել, եւ աբսուրդ այն է, որ քննարկումների ժամանակ խոստում տրվեց, որ այդպես կարվի, դրա մասին կոնկրետ ձեւեր կմշակվեն, բայց կատարվեց ճիշտ հակառակը` հարկը ոչ միայն չհանվեց, այլեւ ավելացվեց»:
«Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահ է` օրենքի մեջ չկա ոչ մի կետ գրքերի թանկացման հետ կապված եւ այստեղ պետությանը մեղադրանք առաջադրելը տեղին չէ:
Հրատարակիչը «Մաքսլիբերթի»ի հետ զրույցում նշում է, որ երեկ հարցի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել հրատարակիչների, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի եւ ՊԵԿ-ի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանի մասնակցությամբ:
«Դա ժամանակավոր է, տեսեք, ընդամենը երկու օր հետո դուք այդ փաստը էլ չէք տեսնի, սա թյուրիմացության խնդիր է, որովհետեւ հաշվահապները չեն ուզեցել օրենք կարդալ: Դուք կհամոզվեք, որ գրքերը վերադառնում են նույն գնին: Ընդամենը 15 օրվա մեջ կլինի այդ պարզաբանումը, որ ինչ են նկատի ունեցել, պարզ կգրեն եւ երեկ պետական այրերը խոստացած, որ 15 օրյա ժամկետում այդ լուծումները կտան», - ասաց հրատարակիչը:
Իսկ գրողները չեն պատրաստվում սահմանափակվել իրենց նամակը վարչապետին հանձնելով, ունեն ստույգ մշակած միջոցառումների ցանկ:
«Նամակը գրանցեցին, մեզ տվեցին այս թերթիկը եւ այս կոդը եւ խոստացան, որ տասնօրյա ժամկետում պատասխան կստանանք: Եթե կառավարությունից կստանանք դրական պատասխան շատ ուրախ կլինենք, եթե չենք ստանա, թող ինձ ներեն այս արտահայտության համար, քթներից կբերենք», - ասաց Չարխչյանը: