Մատչելիության հղումներ

«Մաքսլիբերթի»-ի հերթական մրցանակը


Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անցկացրած ուսումնասիրությունների, «Մաքսլիբերթի»-ն ամենաբարձ վարկանիշն ունեցող երիտասարդական ռադիոհաղորդումն է:

Պարզ դարձան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից սահմանված Հայկյան մրցանակի 12 անվանակարգերի հաղթողների անունները: Մրցանակի արժանացան 2011թ. երիտասարդական տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսեւորած երիտասարդական եւ ուսանողական կառույցները։ Մրցանակակիրներին հանձնեցին խորհրդանշական արձանիկներ եւ հավաստագրեր։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ուսումնասիրել է 3 երիտասարդական ռադիոհաղորդումներ: Հարցումներ են կատարվել տարբեր բուհերի ուսանողների եւ առհասարակ երիտասարդների շրջանում, որոնց արդյունքում պարզվել է, որ «Մաքլիբերթի»-ն երիտասարդական ամենաբարձ վարկանիշ ունեցող ռադիոծրագիրն է:

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը «Լավագույն երիտասարդական ծրագիր» անվանակարգի մրցանակը հանձնեց «Մաքլիբերթի»-ն՝ որպես երիտասարդական հարցերը լուսաբանած լավագույն ծրագիր: Հիշեցնենք, որ նույն մրցանակին «Մաքսլիբերթի» երիտասարդականն արժանացել էր նաեւ 2004 թվականին:

Նշեմ, որ իր գործունեության 10 տարիների ընթացքում «Մաքսլիբերթի»-ն մշտապես ուշադիր է եղել երիտասարդական խնդիրների նկատմամբ եւ հանդես է եկել դրանց առողջ քննադատությամբ, որի համար էլ արժանացել է բազմաթիվ մրցանակների, միջազգային՝ այդ թվում British Council-ի, UNICEF-ի եւ տեղական կազմակերպություններ կողմից:

Մրցանակակիրներից ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոբյանը նշում է, որ Հայկյան մրցանակաբաշխության մասին իմացել է 2 ամիս առաջ:

Մրցանակակիրների մեծ մասը հարում էին Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Ցոլակը նշեց, որ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ ուսանողական խորհուրդները կուսակցական են:

Առաջին անգամ մրցանակ հանձնվեց նաեւ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում: Մրցանակի արժանացավ ֆիզիկոս Արտյոմ Հովհանիսյանը: Նա մրցանակ ստացած սակավաթիվ անկուսակցականներից էր:


please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG