Մատչելիության հղումներ

Իջեւանում ավագանու անդամները բոյկոտում են նիստը


ՏԻՄ ընտրություններն Իջեւանում: 13-ը նոյեմբերի, 2011թ.
ՏԻՄ ընտրություններն Իջեւանում: 13-ը նոյեմբերի, 2011թ.

Այսօր Իջեւանում ավագանու հերթական նիստը չկայացավ, քանի որ ավագանու անդամների մի քանիսը դեմ քվեարկեցին օրակարգին:

Քաղաքում մինչեւ օրս հաստատված չէ ընթացիկ տարվա բյուջեն. քաղաքապետ Վարդան Ղալումյանի ներկայացրած 2012 թվականի բյուջեն ավագանու անդամներից 6-ը համարում են «անիրատեսական»` պնդելով, որ հաշվի առնվեն իրենց առաջարկությունները:

Փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը, սակայն, ասաց, թե իրենք առաջարկներ չեն ստացել:

Ըստ ավագանու անդամ Վահե Ղալումյանի` բոյկոտը կազմակերպել են նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակիցները. - «Սա նախկին քաղաքապետի կողմից է կազմակերպված: Ավագանու տվյալ խումբը սատարել է նախկին քաղաքապետին, որի պարտությունից հետո ներկա քաղաքապետի հետ չեն ցանկանում աշխատել»:

Անցած նոյեմբերին կայացած ընրտրություններում, հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վարդան Ղալումյանը հաղթեց Իջեւանը շուրջ 13 տարի ղեկավարած ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանին:

Նախկին քաղաքապետի եղբայրը` ավագանու անդամ Հրաչյա Ներսիսյանը, մինչդեռ, պնդում է, որ քաղաքապետարանի աշխատակազմը արհամարհում է ավագանու անդամներին, քանի որ չի քննարկում նրանց առաջարկները. - «Մեր առաջարկները չեն ներառվում, դրա համար էլ բոյկոտում ենք»:

Սուրեն Մանուկյանը, սակայն, հայտարարեց, որ ավագանու այդ անդամների գործողությունները «անձնական շահերից են բխում», քանի որ նոր քաղաքապետը կասեցրել է 1500 քառակուսի մետր տարածքի օտարումը նախկին քաղաքապետի եղբորը: Մանուկյանի պնդմամբ, նման խնդիրներ կան նաեւ ավագանու` նիստը բոյկոտող մյուս անդամների հետ կապված:

Փոխքաղաքապետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «այսպես շարունակվելու դեպքում, օրենքով նախատեսված կարգով կդադարեցվեն նիստը բոյկոտող ավագանու անդամների լիազորությունները»:

please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG