5 տարվա ընթացքում դպրոցում ուսանել են 19-32 տարեկան 250 երիտասարդներ: Դպրոցի տնօրեն Արտակ Շաքարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ սաները նախ 6 ամիս մասնակցում են ընդհանուր դասընթացների, այնուհետեւ տարվում է անհատական աշխատանք, որի միջոցով էլ երիտասարդի մեջ զարգացնում են հռետորությունը, բանակցային արվեստը, հավասարներին ղեկավարելու հմտությունները եւ այլն:
«Ամեն ինչ չէ, որ կարելի է սովորեցնել դասագրքերով, այդ իսկ պատճառով մենք կարեւորում են նաեւ մարդկային շփումը: Դպրոցում շատ հաճախ դասախոսություններ են կարդում տարբեր ոլորտների հայտնի գործիչներ, որոնք արդեն, կարելի է ասել, առաջնորդներ են», - ասաց Շաքարյանը:
Խոսելով դասընթացների արդյունավետության եւ երիտասարդների մրցունակության մասին` տնօրենը նշեց, որ շատ երիտասարդներ ավարտելուց հետո մեկնել են ուսանելու արտասահմանյան հեղինակավոր բուհեր:
Արտակ Շաքարյանը ընդգծեց հատկապես այն, որ դպրոցը քաղաքական ուղղվածություն չունի, դպրոցի 250 սաներից միայն մի քանիսն են ներգրավված քաղաքական գործընթացներում:
Մասնագիտությամբ հոգեբան Մարիամ Դիլբանդյանի համար դպրոցը ոչ միայն առաջնորդական հմտությունների ձեւավորման եւ նոր գիտելիքների աղբյուր էր, այլեւ ուղեգիր դեպի Հարվրդի համալսարան. - «Հարվրդ եմ դիմել, այնտեղ առաջին պայմանը, որ ունեին` առաջնորդական հմտություններ ունենալն էր, ես պետք է վկայական ներկայացնեի: Ներկայացրի այն եւ առաջին փուլն արդեն հաղթահարել եմ»:
Դպրոցի սաներից մի քանիսը նշեցին, որ գիտելիքների այն պաշարը, որ ստանում են այստեղ, իսկապես անհրաժեշտ է կյանքում առաջխաղացում ունենալու համար: Մեկին դպրոցն օգնել է աշխատանք գտնել, մյուսին` ձերբազատվել որոշակի բարդույթներից: