Դեռ 2011 թվականի դեկտեմբերի սկզբին Բրիտանական խորհուրդը dasaran.am կայքի հետ հայտարարեց 13-18 տարեկան պատանիների շրջանում անգլերեն լեզվով շարադրությունների մրցույթ: Թեմաները հետեւյալն էին` «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր», «Դիքենսի հերոսն՝ իմ ընկերը», «Դիքենսի կերպարը՝ սոցիալական կայքերի հերոս»: Մրցույթին ներկայացվել էր 1000 աշխատանք:
Թիվ 112 դպրոցի աշակերտուհի Լուսինե Նալբանդյանն իր շարադրությունով փորձել էր ապացուցել, որ Դիքենսի հերոսներն այսօր էլ ապրում են մեր հարեւանությամբ -․ «Շարադրությանս մեջ գրել եմ, թե ինչպես երեւակայորեն ես եւ Օլիվեր Թվիստը հանդիպում ենք բանտում եւ քննարկում ենք, թե ինչ կգրեր Դիքենսն այսօր եւ գալիս ենք այն եզրահանգման, որ հասարակությունը նույնն է մնացել ու Դիքենսի ստեղծագործությունները շատ արդիական են: Դիքենսը կգրեր այս հասարակության մասին, կգրեր, որ զարգացել է տեխնոլոգիան, գիտությունը, սակայն կոչ կաներ մարդկանց ճիշտ օգտագործել գիտության ու տեխնիկայի միջոցները»:
Իսկ 114 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Հայկ Հայրապետյանը, ներշնչվելով «Դեյվիդ Կոպերֆիլդ» վեպով, գրեց «Չարզ Դիքենսի կախարդական հերոսներից մեկի կախարդական օրագիրը» վերնագրով շարադրություն, որի գլխավոր հերոս կնքեց ինքն իրեն։ - «Ապրում եմ Մեծ Բրիտանիայի հարավային քաղաքներից մեկում, այնտեղ հետաքրքիր իրադարձություններ են կատարվում եւ ես գտնում եմ մի շիշ, որի մեջ կախարդական օրագիրն է, որի շնորհիվ ես գտնում եմ Դեյվիդ Կոպերֆիլդի տունը»:
Բրիտանական խորհրդի անգլերեն լեզվի ծրագրերի պատասխանատու Լիլիթ Բեքարյանը «Մաքսլիբերթի»ի հետ զրույցում նշում է, որ սկզբում հիասթափությունը մեծ էր, քանի որ շատ էին արտարգրության դեպքերը. - «Շատ ցավալի էր տեսնել, որ սկզբում երեխաները հիմնականում զբաղված էին գրագողությամբ, այսինքն վերցնում էին որոշակի ռեսուրսներ ինտերնետից եւ առանց հասկանալու ուղղակի տեղադրում են կայքում, սակայն ինչքան մրցույթը մոտենում էր իր ավարտին, այդքան աճում էր լավ եւ որակով շարադրությունների թիվը»:
Dasaran.am կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը «Մաքսլիբերթի»ի հետ զրույցում նշում է, որ 1000 շարադրությունից առանձնացրել են 37-ը, որոնցից 4-ի հեղինակները` Արփի Հարությունյանը, Ռուբինա Դավթյանը եւ Միքայել Հարությունյանը, արժանացան գլխավոր մրցանակի` համակարգիչ, DVD նվագարկիչ, Kindle Reader-ներ: Իսկ առցանց քվերակության հաղթողն էր Սուսաննա Ավագյանը: Եվս 40 աշակերտներ, որոնց շարադրությունները հայտնվել էին լավագույնների ցուցակում, արժանացան խրախուսական մրցանակների: