2011 թվականի հունիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ առաջին հայկական սարսափ ֆիլմի պրեմիերան: «Ցասում» ֆիլմի ցուցադրության առաջին օրվանից դահլիճը համարյա դատարկ էր: Սարսափի փոխարեն ծիծաղ էր` հիշում է մի երիտասարդ:
«Հայկական սարսափ ֆիլմ մի անգամ եմ տեսել, բայց չեմ հիշում, վաղուց էր, բայց ավելի շատ ծիծաղելու էր, քան ֆանտաստիկ, լավ չէին մտածել վախենալու պահերը, հայկականը դուրս չեկավ, բայց ընդհանուր միտքը լավ էր ստացվել», - ասում է նա:
«Մոսկվա» կինոթատրոնի տոմսավաճառների հավաստմամբ` երիտասարդությունը կինոդիտման կեսից դուրս էր գալիս, այն էլ` ծիծաղելով: Մարդիկ դժգոհ էին, բոլորն ասում էին, թե այս ֆիլմը ամերիկյան «Twilight» ֆանտաստիկ ֆիլմի կրկնօրինակն է:
«Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր մենեջեր Մարատ Սաֆարյանն ասում է, որ իրենք ըստ ժանրերի վիճակագրություն չեն վարում, բայց հիմնականում երիտասարդները նախընտրում են դրամաներ եւ մելոդրամաներ: Ֆանտաստիկ ֆիլմերի ցուցադրություններն էլ առանց հանդիսատես չեն մնում:
Սաֆարյանը նշում է, որ արտասահմանյան ֆանտաստիկ ֆիլմերի ցուցադրությունների ժամանակ դահլիճը կիսով չափ լիքն է լինում, հատկապես այն ֆիլմերի ժամանակ, որոնք գովազդվում են հեռուստատեսությամբ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ավագ խմբագիր Ռազմիկ Աբրահամյանի կարծիքով` Հայաստանում լուրջ ու որակյալ ֆանտաստիկ ֆիլմ նկարահանելը պարզապես գումարի վատնում կլինի:
«Եթե արտասահմանյան կինոարտադրողները դիմում են ֆանտաստիկ ժանրին, ուրեմն լավ կյանքից է եւ լավ գումարից, որովհետեւ ֆանտաստիկ ֆիլմերը մեծ գումար են պահանջում, որպեսզի կարողանաս իրականացնել մտահղացումները: Կարծում եմ` այսօր ճիշտ ժամանակը չի գումար վատնելու ֆանտաստիկ ֆիլմերի վրա», - ասում է խմբագիրը: