Մատչելիության հղումներ

Փետրվարի 19-ին Բարեկենդան տոնն է


Այս տարի Բարեկենդանը հայ առաքելական եկեղեցին նշում է փետրվարի 19-ին: Բարեկենդանը շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրն է: Նշվում է Սուրբ Հարության` Զատիկի տոնից 49 օր առաջ, ըստ այդմ, եւս շարժական է:

Բուն Բարեկենդանը ժամանակին նույնիսկ ավելի ճոխ է նշվել, քան Նոր տարին, այն նվիրված է եղել բնության կենարար ուժերին եւ հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է համարվել:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման հասարակական կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանը նույնիսկ համեմեմատեց այն Բրազիլիայի դիմակահանդեսների տոնակատարությունների հետ, այնուհետեւ բացատրեց, թե ինչպես է նշվել այն հին ժամանակներում. - «Բուն Բարեկենդանի երեկոյան մարդիկ հավաքվել են, ընտրել են ինչ-որ մեկին թագավոր, սովորաբար այդ մեկը գժի կերպարանքով, նրա համար պատգարակ սարքել, որ կոչել են` գահ եւ ամբողջ համայնքով շրջել են: Այս օրը մեկը մյուսից նեղանալու իրավունք չուներ, բոլորը կարող էին կատակել, ծաղրել եւ քննադատել իշխող կարգերը»:

«Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք, այն ճոխ եւ առատ ուտելիքներով վայելքի օր է: Հին ժամանակներում Բարեկանդան տոնելիս մարդիկ դիմակավորվել են չար կերպարանքներով, որպեսզի վախեցնեն չարքերին ու հեռացնեն իրենցից:

Հայ եկեղեցին առանձնակի ճոխությամբ նշում է հատկապես Բուն Բարեկենդանը:

Տեր Պարթեւ քահանա Մուրադյանի խոսքով` տոնը նմանեցվում է մարդու երջանիկ վիճակին դրախտում, իսկ հաջորդ կիրակին արդեն արտաքսման կիրակին է. - «Արտաքսման կիրակին էլ բնորոշում է մարդու արտաքսվելը երանության դրախտից: Մարդը Աստծո հրամանով արտաքսվեց դրախտից», - ասում է քահանան:

Բարեկենդան տոնի մասին երիտասարդները հիմնականում տեղյակ են Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» պատմվածքից:

Հին ժամանակներում Բարեկենդանն ավելի ճոխ է նշվել` խնջույքների սեղանի անբաժան մասն են կազմել մսեղենը, կաթնեղենը, յուղով կերակուրները, պարտադիր կերակրատեսակներից` ամիճը, այսինքն` լցոնած հնդկահավը, փախլավան, նաեւ բոլորիս հայտնի խաշը:

Բարեկենդանին օգտագործվող կերակրատեսակների մասին «Մաքսլիբերթի»-ն փորձեց զրուցել մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մի քանիսի ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս հրաժարվեցին ինչ-որ բան ասել` պատճառաբանելով, որ հստակ չգիտեն նույնիսկ, թե ինչ կերակուրներ են օգտագործվում Բարեկենդանի օրը եւ անգամ` երբ է նշվում:

please wait

No media source currently available

0:00 0:06:21 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG