«Ներիր` ինձ չմոռանալու համար» այսպես է վերնագրել իր առաջին անգլալեզու գիրքը 21-ամյա Աստղիկ Օհանյանը:
Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի շրջանավարտ Աստղիկ Օհանյանը ներկայումս ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրանտ է:
Նրա գիրքը լույս է տեսել 500 օրինակով 2011 թվականի նոյեմբերին:
Դրամատիկ սիրո պատմության դեպքերը զարգանում են Անգլիայի Ֆոլքսթոն քաղաքում: Հերոսները 27-ամյա նկարիչ Ալեքսն ու 25-ամյա երաժիշտ Էլիզաբեթն են:
Աստղիկը ուսումնասիրել է այդ հեռավոր քաղաքը, նրա փողոցները, պուրակները, գրադարանները, միջավայրը եւ բարքերը: Այդ հարցում նրան օգնել են համացանցն ու Ֆոլքստոն քաղաքում բնակվող իր ընկերները:
Դպրոցական տարիներին Աստղիկը փորձել է գրել բանաստեղծություններ, սակայն, իր կարծիքով, դրանք անհաջող են եղել:
Հրատարակչության տնօրեն Բագրատ Ալեքյանն ասում է, որ գիրք գրել առաջին անգամ, այն էլ անգլերեն լեզվով, ներկայացնել հրատարակչությանը, իրոք համարձակ քայլ է. իր կարծիքով երիտասարդ հեղինակին միանգամից մերժելը սխալ է:
Աստղիկը պատրաստվում է գրել նաեւ երկրորդ վեպը. սյուժեն արդեն որոշել է` գրելու է մի կույր աղջկա մասին, եւ թե ինչ խնդիրների առաջ կարող է նա կանգնել Հայաստանում: