Մատչելիության հղումներ

Ձմեռ-ամառ ժամային անցումը ավելորդ սթրես է


Հոգեբանները նշում են, որ հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել ժամային փոփոխությունների հետ կապված, այդ պատճառով դժվարանում են միանշանակ ասել` վնասակա՞ր է ժամային փոփոխությունը, թե՞ ոչ:

Ձմեռ-ամառ ժամային անցումը եւս մեկ սթրեսի ավելացման պատճառ կարող է դառնալ` ասում են հոգեբանները:

«Մենք չգիտենք` արդյոք այդ փոփոխությունը նպաստավոր է թե ոչ: Ավելի նախընտրելի է` թողնենք անփոփոխ, որովհետեւ առանց այդ էլ մեր կյանքը բավականին խնդիրներով ու սթրեսներով է հարուստ, ժամային փոփոխությունը արհեստածին է եւ կարող է վնասել մարդու առողջությանը», - ասում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Օրենքում փոփոխություն կատարելով Հայաստանը մի քանի տարի կշարունակի մնալ GMT+4 ժամային գոտում:

Նյարդաբան Հովհաննես Մանվելյանը բացատրում է, որ ժամային գոտիների փոփոխությունն ավելի շատ ազդում է վատառողջ մարդկանց առողջության եւ հոգեբանության վրա:

«Բոլորս չենք առողջ եւ պետք է ընդունենք, որ մեր կողքին կան բազմաթիվ մարդիկ, ովքեր վատառողջ են. խոցելի սրտանոթային հիվանդություններով, քնի խանգարումներով մարդկանց համար շատ բարդ է լինում ժամը փոփոխելը», - ասում է նյարդաբանը:

Մանվելյանի հավաստմամբ` ժամը փոխելիս մեր օրգանիզմը ամեն դեպքում մեկ շաբաթից հետո հարմարվում է տվյալ փոփոխությանը:

«Մեր կենսառիթմերին մեկ ժամ փոխելով խաբել չենք կարող», - հավելում է Գասպարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:37 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG