Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը որոշել է, որ Բաքվում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթի հայ մասնակցի եւ երգի ընտրությունը կանցկացվի ներքին կարգով: Ընտրությունը կկատարի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված հատուկ հանձնախումբը, որում կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ եւ երաժշտական պրոդյուսերներ:
57-րդ «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրներ, ներառյալ Հայաստանը, սակայն մինչ օրս պարզ չէ հայ մասնակցի անունը:
Երեւանցիներից շատերը կարծում են, որ այս տարի «Եվրատեսիլ»-ին մասնակցելը սխալ որոշում է. ոմանց կարծիքով, «աներեսություն է», քանի որ 2011-ին Հայաստանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ»-ին Ադրբեջանը չմասնակցեց:
Երգիչ Ֆորշի կարծիքով` այդ մրցույթում գրեթե ոչ մի որակյալ կատարում չի հնչում: Հայտնի երգիչն ասում է` շատ ավելի կարեւոր ու հետաքրքրիր մրցույթների մասին հայերը անգամ տեղյակ չեն:
«Ընդհանրապես, գլոբուսի մասշտաբով եթե վերցնենք, «Եվրատեսիլ»-ը ոչ մի բան է, զրո է` ոչ որակ կա, ոչ մակարդակ: Կարելի է մեկ կամ երկու երգ առանձնացնել, բայց ընդհանուր առմամբ` մակարդակ չկա, վարկանիշով ահագին ցածր է», - «Մաքսլիբերթի»-ին ասաց նա:
Հայ երիտասարդների մեջ տարածված կարծիք կա, որ «Եվրատեսիլ»-ը հաղթողներից շատ քչերն էին իսկապես արժանի հաղթանակի. նրանց խոսքերով` երգի բեմադրությունը իրականում այդքան էլ էական չէ, առավել կարեւոր են երգչի ձայնային տվյալները, գուցե հենց այդ պատճառով ոմանք ուզում են «Եվրատեսիլ»-ի բեմին տեսնել երգչուհի Սոնա Շահգելդյանին, ով 2010-ին հաղթել էր «Նոր ալիք» երգի մրցույթում:
«Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլերն անցկացնելու երեք տարբերակ կա` մասնակցի ընտրությունը ժյուրիի եւ հեռուստադիտողի կողմից, ինչը համարվում է բաց ընտրություն, երգի ընտրությունը, նույնպես բաց քվեարկությամբ եւ հատուկ հանձնաժողովի կողմից իրականացվող ներքին ընտրություն:
«Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը «Մաքսլիբերթիի» հետ զրույցում պարզաբանեց մասնակցի ընտրության եղանակի այս տարվա տարբերակը:
«Այսպես եղել է մեզ մոտ առաջին տարին, երբ Անդրեն ընտրվեց: Այդ փորձը մենք ունենք. դա միշտ ավելի կազմակերպված ու հետաքրքիր ձեւով է անցնում: Այս տարի հաշվի առնելով «Եվրատեսիլ»-ի առանձնահատկությունը` որոշում է կայացվել ներքին ընտրությամբ անցկացնել եւ ընտրել այս տարվա մասնակցին ու երգը: Այսինքն հայտեր չեն ընդունվում», - ասաց Գասպարյանը:
Հեղինակ-կատարող Վահան Արծրունին նշում է, որ հայկական փոփ երաժշտությունը բարձր արվեստի ոլորտում չի գտնվում, եւ իր համար բացարձակ նշանակություն չունի, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, քանի որ միանգամայն անտարբեր է թե՛ մասնակիցների, թե՛ մրցույթի հանդեպ:
«Կներեք, թքած ունեմ Եվրատեսիլի վրա, մի քիչ կոպիտ է հնչում, բայց իրապես թքած ունեմ», - ասաց Արծրունին:
Հայ երիտասարդները «Եվրատեսիլ»-ի հայ մասնակիցներին թվարկելիս առաջին հերթին մեծ սիրով նշում են Սիրուշոյի անունը, իսկ այս տարի մեծամասնությունը «Դորիանս» ռոք խմբին է ուզում տեսնել Բաքվում: