Հուշագիրը հնարավորություն կընձեռի կողմերին արդյունավետ համագործակցելու եւ բարձրացնելու համացանցի եւ բջջային հեռախոսների անվտանգ օգտագործման վերաբերյալ տեղեկացվածությունը, նաեւ՝ կանխելու հաղորդակցության այս միջոցներով սպառնացող վտանգները:
«Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման եւ բարեգործական միջազգային կազմակերպության տնօրեն Գրահամ Սթրոնգը մի հետաքրքրիր միջադեպ պատմեց. - «Շաբաթ օրը ծննդյան տոնի էի հրավիրված. մոտ 20 հայ երեխաներ կային: Նրանք ձայնասկավառակ միացրեցին: Ես ակնկալում էի, որ հայկական երաժշտության տակ են պարելու, բայց իրենք սկսեցին ռեփ պարել: Անհասկանալի էր ինձ համար, թե որտեղից են սովորել երեխաները այդ շարժումները: Երբ ես հարցրեցի երեխաներին այդ մասին, նրանք պատասխանեցին, որ youtube.com-ից են սովորել: Հենց սա է մատնանշում համացանցի ուժը»:
«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ համացանցն ամենաակտիվ օգտագործողները երեխաներն ու երիտասարդներն են, հենց այդ պատճառով էլ պետք է առավել մեծ ուշադրությամբ անվտանգության միջոցներ կիրառել:
Գրահամ Սթրոնգն ասում է. - «Շատ լավ առիթ է եւ իզուր չէ, որ հավաքվել ենք չորս կազմակերպություններով, որպեսզի ստորագրենք համագործակցության հուշագիրը այս կարեւոր առաքելության շուրջ: Հուսանք, որ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի»:
Միջոցառմանը ներկայացվել են «Համացանցը եւ ես» եւ «Համացանցի օգտագործման կանոններն ինձ համար» թեմաներով աշակերտների կողմից պատրաստված տեսանյութեր:
«Փոքրիկ ֆիլմ ենք նկարել` անվտանգ համացանցի վերաբերյալ: Մտահղացման հեղինակը մենք ենք եղել: Ֆիլմի միջոցով ցույց ենք տալիս, որ պետք է անպայման օգտագործել հակավիրուսային ծրագրեր, որպեսզի համակարգիչը պաշտպանված լինի: Ֆիլմում կան նաեւ ծիծաղելի մասեր, տեւողությունը 5-7 րոպե է», - ասում են Ապարանի դպրոցներից մրցույթին մասնակցող երեխաները:
Միջոցառման ընթացքում առաջին անգամ ներկայացվեց «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի միջոցով ստեղծված «Անվտանգ համացանց» կայքը:
Կազմակերպիչները ցուցադրեցին նաեւ անցած տարի 6-րդ դասարանի աշակերտների պատրաստած գովազդը. այս տարի նույն հոլովակը թարմացվել է մասնագետների կողմից եւ պարբերաբար ցուցադրվելու է հեռուստատեսությամբ ամբողջ տարվա ընթացքում: