«Դերասանը ունի մասնագիտական աշխատանքի տարբեր ոլորտներ. թատրոն, նկարահանում, կրկնօրինակում, եւ չեմ կարծում, որ գտնվի մի դերասան, որ չցանկանա նկարահանվել կամ կրկնօրինակել: Բայց եթե դերասանն ապահովված է, ընտրության հնարավորություն է ունենում. Այսինքն` չի գնա այն ֆիլմում նկարահանվելու, որի սցենարը իրեն դուր չի գալիս», - նշում է դերասանուհի Զարուհի Խաչատրյանը:
«Դերասանը պետք է շատ աշխատի», - նշում է Զարուհի Խաչատրյանը. - «Որքան շատ հնարավորություն ես տալիս աշխատելու, այնքան բազմաժանր է ներկայանումը»:
«Դերասանի մասնագիտությամբ աշխատանք գտնելը բարդ է, թեեւ շատերը մտածում են, որ դա անմեղ գործ է. կգնան, կանեն», - ասում է դերասանուհին:
Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում չի թույլատրվում խաղալ սերիալներում մինչեւ 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակը: Ռեկտոր Արմեն Մազմանյանը նշում է, որ միեւնույն է` սերիալներում դերեր են մարմնավորում պատահական մարդիկ, ովքեր խաղում են ցածր վարձատրությամբ:
Զարուհի Խաչատրյանը նշում է, որ հաճախ էկրանից հեռուստադիտողին ներկայացող «դերասանները» չեն տիրապետում խոսքի կուլտուրային, չունեն դերասանի վարպետություն, դերը մեկնաբանելու կուլտուրա եւ այլն:
Երեւանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը նշում է, որ եթերը ողողված է անորակ սերիալներով:
Տնօրենը նշում է, որ իրենց մոտ ամսվա ընթացքում մոտ 20 խաղացանկային ներկայացում է լինում. աշխատում են ապահովել բոլոր դերասանների զբաղվածությունը, սակայն ունեն դերասաններ, ովքեր նկարահանվում են նաեւ սերիալներում. - «Սերիալները թողնում են իրենց ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցությունը»: