Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Սիմովիչը այսօր վարպետության դաս անցկացրեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում: այսօր վարպետության դաս անցկացրեց:
Վարպետության դասի ժամանակ Ռոման Սիմովիչը լսեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներին, նրանց ծանոթացրեց վարպետության մի քանի կարեւոր նրբություններին:
«Շատ ուրախ եմ Հայաստան գալու կապակցությամբ: Առաջին անգամ եմ Հայաստանում, շատ լավ բաներ եմ լսել այս նվագախմբի մասին` սկզբից Միխայիլ Սիմոնյանից, իսկ հետո արդեն Սերգեյ Սմբատյանից: Սիմոնյանի հետ մենք ծանոթացել ենք Լոնդոնում նրա ձայնագրությունների ժամանակ: Իսկ Հայաստանյան այս համերգում հայտնի ավստրիացի կոմպոզիտորի ստեղծագործություններ ենք կատարելու: Այդ երաժշտությունը գրվել է Հոլիվուդյան ֆիլմերի համար եւ երկու անգամ արժանացել Օսկարի: Շատ հաճելի, թեթեւ երաժշտություն է: Ես հույս ունեմ, որ առաջին ու վերջին անգամ չեմ Հայաստանում: Մենք դեռ համագործակցելու ենք», - ասում է ջութակահարը:
Համերգի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի «Music is the answer» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը ձայնագրվել է “SONY-DADC” ձայնագրման ստուդիայում: