Մատչելիության հղումներ

«Ֆինանսի սղությունն ազդում է նաեւ երաժշտական ճաշակի վրա»


Hayard ռռք խմբի անդամները
Hayard ռռք խմբի անդամները

Hayard ռոք խումբը ձեւավորվել է 3 տարի առաջ: Սկզբնական շրջանում նրանք ներկայանում էին բլյուզ եւ ռոքնռոլ ոճերում: Արդեն մեկ տարուց ավելի է, որ խումբը հանդես է գալիս պրոգրեսիվ ռոք ոճում:

Պրոգրեսիվ ռոք ոճում նրանց առաջին ելույթի ժամանակ խումբը հանդես է եկել Dream Theater խմբի երգերով: Խմբի անդամները կարծում են, որ սկզբնական շրջանում անհրաժեշտություն է հայտնի խմբերի երգերով ներկայանալը, քանի որ դա օգնում է լսարան ձեռք բերել: «Խմբում սկսում են իրար հասկանալ ուրիշ խմբերի երգեր նվագելով, ծանոթանում են երաժիշտների ընդունակություններին, հետո նոր անցնում են իրենց ստեղծագործություններին», - նշում են երաժիշտները:

Խմբի հիմնադիր, սոլո կիթառահար Անդրե Վարդանյանը նշում է, որ նոր ոճի հետ փոխվել են նաեւ երկրպագուները:

Խմբում ստեղնաշարային գործիքներ նվագող Արմեն Սարգսյանը խնդիրներից խոսելիս նշեց, որ իրենք ստիպված են աշխատել, որպեսզի պահեն Hayard-ը:

«Երաժիշտները ամեն ինչով զբաղվում են, բացի ստեղծագործելուց եւ իրենց գործերով զբաղվելու փոխարեն համերգներ են կազմակերպում, ոճի մասին են մտածում», - սա ամենամեծ խնդիրն է Անդրեի խոսքերով:

«Մեկ այլ խնդիր է ոճը: Պրոգրեսիվ ռոք շատ քչերն են լսում», - նշում են խմբի անդամները:

Խմբի բասկիթառահար Արթուր Արեւշատյանը ռոք երաժշտությամբ զբաղվում է արդեն 20 տարի եւ ցավով նշում է, որ հիմա ռոքը Հայաստանում լավ վիճակում չի գտնվում:

«Ֆինանսի բացակայությունը իր ազդեցությունն է ունենում մարդկանց երաժշտական ճաշակի վրա. ոչ բոլորը հնարավորություն ունեն պարբերաբար գնալ ակումբներ ջազ, ռոք կամ դասական երաժշտություն լսելու: Այդ է պատճառը, որ լսում են այն, ինչ առաջարկում է հեռուստատեսությունն ու ռադիոն», - ավելացնում են խմբի անդամները:

please wait

No media source currently available

0:00 0:07:25 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG