Մատչելիության հղումներ

Մարտարվեստով զբաղվող աղջիկը հանգիստ բնավորություն է ձեւավորում


Մեր ժամանակներում մարտարվեստը հայ կնոջ համար ներքին հանգստություն ձեռք բերելու միջոց է դարձել, իսկ նրանց տղամարդկանց համար դեռ շարունակում է մնալ գլխացավանք: Նրանք կարծում են, որ դա հայ կնոջը ոչ հարիր զբաղմունք է:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը բացատրում է, որ եթե աղջիկը ունի մեծ ցանկություն ու ընդունակություն տվյալ մարզաձեւում, այդ ամենի հետ մեկտեղ կարող է պահպանել նաեւ կանացիությունը:

Մարտարվեստով բացարձակապես չհետաքրքրվող աղջիկների անձնական կյանքը, կարելի է ասել, իր հունով է ընթանում, քանի որ հայ տղամարդու պատկերացումներով կինը պետք է լրացնի տղամարդուն, եւ ոչ առավել ուժեղ կամ նույնիսկ հավասար լինի` թե հոգեպես, թե ֆիզիկապես:

Իրավիճակը փոխվում է այն ժամանակ, երբ աղջիկը հասկանում է, որ կանացի մի շարք զբաղմունքների փոխարեն իրեն հետաքրքրում են տարբեր ուժային սպորտաձեւեր` կարատե, բռնցքամարտ կամ ծանրամարտ, սկսում է զբաղվել մարտարվեստով:

20-ամյա Մելինեն կարատեով զբաղվում է արդեն 6 տարի: Նրա կարծիքով` ամուր կամքի ուժ ունեցող աղջիկն ավելի մեծ դժվարությունների առաջ է կանգնում հատկապես անձնական կյանքում: Մինչ կարատեի հաճախելը Մելինեն մտածում էր, որ այդ սպորտաձեւում կա ագրեսիա, թշնամական վերաբերմունք, տղա-աղջիկ հարաբերություններն էլ ավելի սրված են, բայց կարծիքը միանգամայն փոխվեց:

«Միլիոնից երկու-երեք հոգին պատրաստ կլինեն կանգնել ամուր կամքի ուժ ունեցող աղջկա կողքին: Բոլորը փնտրում են նուրբ, կոտրվող, իրենց խոսքին հետեւող աղջիկներին: Շատ են ասում` դե հերիք ա, խաղացիր, վերջացրեցիր, արդեն ժամանակն ա քո կյանքով զբաղվելու, մեծ աղջիկ ես: Բայց իմ մտածելակերպի վրա չի ազդել», - ասում է Մելինեն:

Մելինեի մարզիչը` «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթեւոսյանը բացատրում է, որ չնայած բնությունը տղային ավելի ուժեղ է ստեղծել, այնուամենայնիվ, սպորտի մեջ աղջիկ-տղա տարբերակելը սխալ է: Նրա խոսքով` կարատեում չկա կոպտություն, ու մարտարվեստով զբաղվող աղջիկներն ավելի հանգիստ բնավորություն են ձեւավորում:

«Եթե պարապում ես սպորտով, ձեռք ես բերում քո տեխնիկան եւ ուժը: Մարտարվեստում, բնական է, կա տարբերություն: Բայց կոպտություն կամ գազանություն չի լինում, ավելի նուրբ ու հանգիստ են: Իհարկե, կարատեն հարվածային մարտարվեստ է, բաց չի նշանակում, որ գազանություն են սովորեցնում, ընդհակառակը` մարմնի եւ հոգու ներդաշնակություն, այսինքն` հանգստություն», - ասաց Մաթեւոսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:06:54 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG