Իտալիայի դեսպանը Հայաստանում` Բրունո Սկապինին, մեծ ուրախությամբ է 2-րդ անգամ համագործակցում Համազգային Թատրոնի հետ:
«Չափազանց ուրախ ու գոհ եմ, որ հնարավորություն ունեմ ներկայացնելու իտալական կինոյի 2-րդ փառատոնը: Այն Ընդգրկվում է Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առկա մշակութային համագործակցության ծրագրերի մեջ: Մենք շատ ոգեւորվեցինք 2010 թվականի ֆիլմերի փառատոնի հաջողություններով եւ դրանից ելնելով որոշեցինք նաեւ այս տարի 2011-ին կազմակերպել նմանատիպ շաբաթ: Հուսով եմ, որ նաեւ ապագայում `հաջորդ տարիներին նույնպես մենք այդ ավանդույթը կպահպանենք», - ասում է Իտալիայի դեսպանը:
Ֆիլմերի ընտրության ժամանակ ուշադրություն են դարձրել սոցիալական խնդիրների հետ կապված թեմաների վրա: Հիմնականում ցուցադրվելու են կինոարվեստի եւ հասարակության սոցիալական տարբեր խավերի միջեւ գոյություն ունեցող կապն արտացոլող ֆիլմեր:
Լուսանկարիչ Վահե Մելքոնյանին հնարավորություն է ընձեռնվելու փառատոնի ընթացքում ցուցադրել դեռ 2008 թվականին Հռումում արված լուսանկարները: Շարքը կրում է «Հյուրընկալ Հռոմ» անվանումը:
«Հռոմում կարելի է 10 տարի շարունակ ամեն օր նկարել ու չկրկնվել: Ուստի, իմ կարծիքով, 10 օրն էլ էր քիչ Հռոմի` նույնիսկ մի թաղամասը ամբողջությամբ ներկայացնելու եւ իտալացու բնույթը ցույց տալու համար»,- նշում է Վահեն: