Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզում: Այսօր Պալատի խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ստուգումների համար «բացարձակ չի կարող լինել որեւէ քաղաքական ենթատեքստ»:
Գեղարքունիքի մարզպետը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Օրերս էլ ձերբակալվել էին ԲՀԿ-ի հետ առնչվող մի քանի անձինք, ինչից հետո, կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե «վերջին շրջանում այնքան շատ եղան նման դեպքեր, որ արդեն իրեն ստիպում է խոսել ոչ թե պատահականությունների, այլ օրինաչափության մասին»:
«Մեր ծրագիրը հաստատել է Ազգային ժողովը: Ծրագիրը հաստատվել է անցյալ տարի` նոյեմբերին: Եթե դուք որոշակի բաներ նկատի ունեք, անցյալ տարի նոյեմբերին շատ ու շատ ավելի հանգիստ իրավիճակ էր», - ասաց Իշխան Զաքարյանը` հավելելով, որ Վերահսկիչ պալատը չի կարող ընկնել այս կամ այն քաղաքական հոսանքի ազդեցության տակ:
Գեղարքունիքի մարզպետարանի 2009-2010 թվականներին իրականացված աշխատանքների ստուգման արդյունքներով վերահսկիչ պալատը շինարարության ոլորտում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 26.1 միլիոն դրամի խախտումներ:
50 եւ ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող բուժհիմնարկներում ստուգման արդյունքներով արձանագրվել է 21.7 միլիոն, իսկ կրթական ծրագրերում 7.2 միլիոն դրամի խախտում:
Մարզի 5 համայնքների սոցիալական ծառայություններում իրականացված ստուգումներով արձանագրվել է 61.2 միլիոն դրամի խախտում:
Եվս 5 միլիոն 800 հազար դրամի խախտում է արձանագրվել մարզում հողի չհավաքագրված վարձավճարների մասով:
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզի ութ համայնքներին, ապա դրանցում արձանագրվել է 225 միլիոն 787 հազար դրամի խախտում:
Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հայտարարեց, թե արձանագրված խախտումների 90 տոկոսի ավելին վերադարձվել է:
Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է իրականացրել նաեւ քաղաքաշինության նախարարության կրթական օբյեկտներում շինարարության եւ հիմնանորոգման աշխատանքների մասով:
«2009-10 թվականների ընթացքում մեր կողմից ստուգված ընդհանուր ծավալը եղել է 1միլիարդ 390 միլիոն դրամ: Հսկիչ չափագրման ենք ենթարկել 707 միլիոն 850 հազար դրամ աշխատանքները: Արձանագրվել է 52 միլիոն 434 հազար դրամի տարբեր բնույթի խախտումներ», - տեղեկացրեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Այս տարվա ընթացքում շինարարական 8 կազմակերպություն զրկվել է լիցենզիայից` անորակ աշխատանքներ իրականացնելու պատճառով, եւս 7-ը` ըստ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի, հայտնվել են ֆինանսների նախարարության «սեւ ցուցակում» եւ իրավունք չունեն մասնակցել պետական բյուջեից ֆինանսավորվող մրցույթներին: