Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի խոսքով` Հայաստանում գործող կուսակցություններից երիտասարդության հետ ամենալավը իշխող Հանրապետական կուսակցությունն է աշխատում:
«Որպես կանոն, իրենք կապ ունեն իշխող կուսակցության կամ իշխանությունների հետ: Ես տպավորություն ունեմ, որ Հանրապետական կուսակցությունը երիտասարդների հետ լավ աշխատանք է տանում», - ասում է Պողոսյանը:
Քաղաքական իրադարձություններին երբեմն հետեւող Արմենը «Մաքսլիբերթի»-ին ասում է, որ երիտասարդությունն ընդհանուր առմամբ տեղյակ է քաղաքական անցուդարձից, սակայն ակտիվ երիտասարդները շատ չեն:
«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ ուսումնասիրում, բայց ժամանակ առ ժամանակ հետեւում եմ, ոչ մի կուսակցության մեջ չկամ, բայց ցանկալի է, որ ժողովուրդը լավ ապրի, արտագաղթը պակասի», - ասում է նա:
«Տարիներ առաջ կոմերիտմիությունը միավորում էր գրեթե բոլոր երիտասարդներին, տալիս էր ուղղություն, որտեղ երիտասարդները կարող էին առաջխաղացում ունենալ», - ասում է սոցիոլոգը. - «Մի կողմից լավ է` դաշտը ազատ է, բաց է, բայց մյուս կողմից երիտասարդները «անտեր են» մնացել, երիտասարդությամբ լրջորեն ոչ ոք չի զբաղվում: Պարտադիր չի պետական կառույց լինի, բայց լավ կլիներ, եթե մենք ունենայինք մեկ-երկու հզոր կազմակերպություններ, միավորումներ, որտեղ երիտասարդներն իրենց կգտնեին»:
Գեւորգ Պողոսյանն առաջ է քաշում կուսակցության մեջ ընդգրկվելու երկու պատճառ` առաջխաղացումն ու ինչ-որ մի զբաղմունք ունենալը, նաեւ հավելում, որ գաղափարականն է բացակայում: Պետք է ունենալ այնպիսի քաղաքականություն, որով երիտասարդությունը կհետաքրքրվի, շեշտում է նա:
«Մաքսիբերթի»-ի անցկացրած հարցման ընթացքում պարզվեց, որ երիտասարդությունն իսկապես այնքան էլ հետաքրքրված չէ քաղաքականությամբ, սակայն նրանցից շատերը` հատկապես աղջիկները, մոտ ժամանակներում պատրաստվում են անդամագրվել որոշ կուսակցությունների: