Մատչելիության հղումներ

«Ֆեյսբուք»-ից դեպի հասարակական կազմակերպություն` մեկ քայլ


«Օգնենք հայ մանուկներին» «Ֆեյսբուք»-ի խմբի անդամների թիվը շուտով կհատի 9500-ի շեմը: Սոցիալական ցանցում ծնված այս նախաձեռնությունը մի քանի ամիս հետո հասարակական կազմակերպության է վերածվել եւ հասցրել է մի շարք միջոցառումներ կազմակերպել:

«Երեխաները ամենից շատ հոգատարության կարիք ունեն», - նշում է հկ-ի անդամներից Կարեն Խումարյանը:

Այդ բացը լրացնելու համար նախաձեռնության անդամ երիտասարդները կազմակերպել են երեխաների այցերը «Պոնչիկանոց», Տիկնիկային թատրոն:

Երիտասարդները օգնում են նաեւ քաղցկեղով հիվանդ 4-ամյա Էլեն Դիլանյանին, ով հիմա իր բուժումն է շարունակում Գերմանիայում:

«Դրամահավաք ենք կազմակերպել, բուհերում արկղեր են դրվել, որտեղ ցանկացողները կարեղ են գումար գցել: Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը ներկայացումներից մեկի 300 տոմսի 60 տոկոսը հատկացնելու է Էլենին», - պատմում է Խումարյանը:

Արմեն Բուլղադարյանը «Օգնենք հայ մանուկներին» նախաձեռնության հիմնադիրներից մեկն է: Նա պատմում է, որ իրենց նախաձեռնությամբ կնքվել են «SOS» մանկատան 6 երեխաներ, որոնցից մեկի կնքահայրը հենց ինքն է:

«Ուշադրությամբ հետեւելու եմ սանիս առաջադիմությանը, եւ ամեն կերպ փորձելու ենք շահագրգռել երեխային, որպեսզի լավ սովորի», - պատմում է Բուլղադարյանը:

13-ամյա Վահրամը «SOS» մանկատանն է մեծացել: Նա նշում է, որ դեռ չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում:

«Օգնենք հայ մանուկներին» հկ-ի անդամները ժամանակ առ ժամանակ այցելություններ են կազմակերպում Խարբերդի եւ «SOS» մանկատներ, օգնում են անապահով ընտանիքների երեխաներին սննդով, հագուստով, փորձում են խորհուրդներով քաջալերել նրանց:

Այս պահին «Ֆեյսբուք»-ի «Օգնենք հայ մանուկներին» խումբը 9458 անդամ ունի: Կարենը Խումարյանը նշում է, որ նրանց թիվն անընդհատ աճում է, եւ շարունակաբար գտնվում են սրտացավ մարդիկ, ովքեր իրենց աջակցությունն են առաջարկում մտքերի, գումարի եւ այլ միջոցներով:
please wait

No media source currently available

0:00 0:05:39 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG