Օրինակ, նախագահ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ի խորհրդի նախագահն է, վարչապետ Տիգրան Սարգսյանը` Պետական մանկավարժական համալսարանի, Ագրարային համալսարանի խորհուրդի նախագահը Հայաստանի քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն է եւ այլն:
Խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ երբ բուհերի խորհուրդների նախագահները բարձրաստիճան պաշտոնյաներն են ապա բուհը որպես կանոն քաղաքականացված է:
«Սա շատ պարզունակ միտք է, որ չգիտեմ ում գլխում է հղացել մեր երկրում: Նպատակն էլ շատ հասկանալի է` կուսակցականացնել, քաղաքականացնել բուհերն ու էտ ուսխորհուրդները, փչացնել էտ լավ երիտտասարդությանը, ընտրություններում ձայներ ապահովել, երիտասարդներին իրենցով անել…», - ասաց Բախշյանը:
Ըստ պատգամավորի, բուհերի կառավարման եւ ուսանողական խորհուրդները հիմնականում կուսակցականացված են: Բախշյանը չի հավատում, որ նշված բուհերի խորհուրդների նախագահները կարող են բավարար ժամանակ տրամադրել բուհի խնդիրներով զբաղվելու համար: Ըստ նրա, պետք է խորհուրդներում ներգրավված լինեն տվյալ ոլորտներում հայտնի գիտնականները:
«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ բուհերի խորհուրդների պաշտոնյա նախագահների փաստը մտահոգության խնդիր չէ:
«Բացարձակ մտահոգվելու տեղ չկա: Կարծում եմ, որ այս կերպ մենք կապում ենք բուհերը համապատասխան խնդիրների լուծման հարթակներին: Եթե ես Բժշկական համալսարանի խորհրդի նախագահն եմ (որն ավանդաբար փոխանցվել է Կրթության եւ գիտության բոլոր նախարարներին), ես այդ բուհի շրջանավարտն եմ եւ փայլուն գիտեմ այդ բուհը: Վստահեցնում եմ, որ բուհը դրանից միայն շահում է` խնդիրների նկատմամբ կրկնակի պատասխանատվություն ստանձնելու առումով», - ասաց Աշոտյանը:
ԵՊՀ-ի խորհուրդը ղեկավարում է նախագահ Սերժ Սարգսյանը: Սա այն բուհն է, որտեղ միջոցառում կազմակերպելու հնարավորություն չեն ունեցել ընդդիմադիր կուսակցական երիտասարդները:
Այն, որ Աշոտյանն այս ամենում մտահոգվելու խնդիր չի տեսնում` զարմացնում է Բախշյանին. - «Գիտենք իրականությունը որն է: Այսօր բուհերն ըստ նախարարի պատկանելության` դառնում են կամ հանրապետական, կամ դաշնակ կամ օրինաց եւ այլն…»: