Այս նշանաբանով առաջնորդվելով «Լաբարատորիա» ընկերությունը եւ «Քաղաքացիական մասնակցման զարգացման կենտրոն» Հասարակական կազմակերպությունը նախաձեռնել են սեմինար-դասընթացներ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաների համար:
«Լաբարատորիա» ընկերության տնօրեն DJ Վակցինան նշում է, որ մանկատների հետ արդեն 3 տարի է, որ աշխատանք է տանում: «Տարբեր միջոցառումների միջոցով մանկատների երեխաներին օգնել ենք սննդով, խաղալիքներով, հագուստով եւ այլն»,- նշում է Վակցինան եւ հավելում, որ տեղեկատվական սեմինարներն առավել կարեւոր են քան նյութական օգնությունը:
Առաջին սեմինարը լինելու է նոյեմբերի 22-ին եւ 23-ին Մարի Իզմիլյանի անվան մանկատանը: Կազմակերպիչները նշեցին, որ երեխաների իրավունքների, պարտականությունների եւ առողջ ապրելակերպի վերաբերյալ սեմինարի շարքը շարունակվելու է այլ մանկատներում եւս:
Նոյեմբերի 5-ին ժամը 21:30-ին ONE ակումբում կազմակերպվելու է միջոցառում, որի մուտքը լինելու է թեմային առնչվող տեղեկատվական հրավիրատոմսերով եւ փափուկ խաղալիքներով:
Հավաքված բոլոր փափուկ խաղալիքները կտարվեն Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն սեմինարի օրը: DJ Վակցինան նշեց, որ շնորհակալություն են հայտնելու խաղալիքներ նվիրած յուրաքանչյուրին:
«Միջոցառումը նպատակ ունի մանկատան երեխաներին ժպիտներ եւ դրական լիցքեր պարգեւել: Երեխաներին հաղորդելու ենք ինքնավստահություն իրենց անձի եւ իրենց ապագայի նկատմամբ», - նշում է DJ Վակցինան եւ հավելում, որ մանկատանը երեխաները ամենից շատ դրական լիցքերի պակաս են զգում: