«Կանանց իրավունքների կենտրոնի» հաշվետվության վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կանանց նկատմամբ բռնությունների թիվն ավելացել է:
Ըստ այդ կազմակերպության` սա կանանց` իրենց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման, ոչ թե բռնությունների ավելացման արդյունք է: Կենտրոնի թեժ գիծ այս տարի ընտանեկան բռնությունների մասին եղել է 1348 զանգ` անցյալ տարվա 649-ի փոխարեն: Այս տարվա 1348 զանգերից 854-ը հոգեբանական բռնության վերաբերյալ են եղել, 481-ը` ֆիզիկական եւ միայն 13-ը`սեռական:
«Կանանց նկատմամբ շարունակվում են բռնությունները, չնայած դրանց մասին բարձրաձայնողներն ավելացել են», - նշեց «Հասարակություն առանց բռնության» հկ-ի ներկայացուցիչ Աննա Նիկողոսյանը:
Այս կազմակերպությունն աշխատում է մարզերում, եւ Նիկողոսյանի խոսքերով, հատկապես մտահոգիչ է գյուղերում ապրող կանանց վիճակը: Կազմակերպությունը աշխատում է իրազեկել կանանց իրենց իրավունքների մասին:
«Երբեմն հենց կանայք են նման միջոցառումներին դեմ, այնինչ իրենք են զոհը: Հակադրությունների ենք հանդիպում հատկապես դպրոցի ուսուցիչների կողմից: Եթե տնօրենները երբեմն հասկանում են մեզ, կան նաեւ այնպիսինները, որ չեն ցանկանում, որ թեկուզ ուսուցողական ծրագրեր իրականացնենք դպրոցներում», - ասաց Նիկողոսյանը:
«Թուֆենկյան» հիմնադրամի «Կանանց աջակցման կենտրոնը» աշխատում է Երեւանի տարածքում: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում կենտրոնի ներկայացուցիչ Մարո Մաթոսյանն ասաց, որ երբեմն բռնության պատճառ են դառնում բռնությունից տուժած, բայց այդ մասին չբարձրաձայնող կանայք:
«Պետք է կանանց գիտակցությունը փոխվի, հասկանան, որ իրենք արժանի են ունենալ բռնության չենթարկված ընտանեկան կապեր», - նշեց Մաթոսյանը:
Նա պատմեց, որ իրենց գործունեության ընթացքում հանդիպել են ընտանիքների, որտեղ հարցերը լուծելու միակ ձեւը համարում են բռնությունը: Նա չհամաձայնեց այն մտքին, թե հաճախ կանանց նկատմամբ բռնություն է կիրառվում աղքատ, անապահով ընտանիքներում, որտեղ ամուսինները հարբերցող են:
«Ցանկացած տիպի ընտանիքի հանդիպեցինք` կրթված, թե չկրթված, խմող, թե չխմող, հարուստ, թե աղքատ, որովհետեւ ընտանեկան բռնությունը տարբերակում չունի», - ասաց նա:
Այս տարի երկու դեպք է գրանցել, երբ կինը, իր անվտանգության համար անհանգստանալով, գնացել է կանանց ապաստարան:
«Լայթ հաուս փարոս» կազմակերպության «Մայրատուն» ապաստարանում էլ ապրում են 6 կանայք` հղի եւ մինչեւ 3 տարեկան երեխաներով: Կազմակերպության ղեկավար Նաիրա Մուրադյանի խոսքերով` իրենց դիտարկումներով բռնության հիմնականում ենթարկվում են այն կանայք, որոնք մանկուց անապահով ընտանիքներում են մեծացել. - «Կանայք, ովքեր մեծացել են մանկատներում, ոչ լիարժեք ընտանիքներում, ում մեջ ինչ-ինչ պատճառներով հենց մանկուց ձեւավորվել է բռնության նկատմամբ վախը», - ասաց Մուրադյանը:
Կազմակերպությունը այժմ աշխատում է մի կնոջ հետ, որ նա թողնի այն ընտանիքը, որտեղ բռնության է ենթարկվում:
«Իրավաբան ենք վարձել, հոգեբան է աշխատում նրա հետ, որպեսզի համոզենք նրան, որպեսզի դուրս գա այդ ընտանիքից: Բայց վախենում է: Եթե կարողանանք այդ վախը կոտրել, ասել, որ դու կին ես, ով իրավունքներ ունի, որոնք կարող ես որպես գործիք օգտագործել եւ դուրս գալ այդ իրավիճակից, բայց շատ դժվար է», - նշեց Մուրադյանը: